կազմեք մի ահագին ընկերություն, այնուհետև, հավատացնում ենք ձեզ, որ Նոբելը կարող է հաղթել և ոչ մի ուրիշը ձեր դեմ կենալ, շատ կարելի է հենց դուք բոլորովին հարթեք, միայն հարկավոր է ունենալ մի փոքր կամքի ուժ, էներգիա։
Վերջին խոսքերը վերաբերում են Հայ գործարանատերերին և հանքատերերին, որոնք, ինչպես վերև ասել եմ, կազմում են մեծամասնությունը։ Թող, եթե թուրքերը և ռուսները չեն կամենում, գոնե հայերը աշխատեն միացնել իրանց ուժերը, որպեսզի չթույլ տան, որ իրանց երկրի գանձերով միայն հազարավոր վերստ հեռավորությունից եկածները օգտվեն։
Հայ առևտրականները մի հատկություն ունեն, որով նրանք նմանվում են հրեաներին, այն է, որ երբ վաճառականության մի ճյուղում նրանք առաջին անգամ վնաս են կրում, իսկույն հուսահատվում են և, թողնելով այն, դիմում են ուրիշին։ Այդ այն պատճառով է, որ նրանք միշտ շտապում են որքան կարելի է շուտ օգուտներ ստանալ իրանց ձեռնարկությունից․ հայը այսօր իր ձեռքի կապիտալը գործ է դնում, իսկ վաղը կամենում է իմանալ, թե արդյոք նա ինչքան աշխատանք բերավ։ Այդ հատկությունը, որքան օգտավետ է մանր առևտրական գործերում, նույն չափ վնասակար է խոշոր ձեռնարկություններում, որոնց հետևանքները շատ ուշ են հայտնվում, քան առաջինների։ Ով որ քիչ թե շատ ծանոթ է հայ առևտրականների ու վաճառականների բնավորության հետ, նրա համար շատ հեշտ է իմանալ, թե մինչև որ աստիճան նա անհաստատ է։ Մի գործ, որ սկսում է հայը, շատ հազիվ է պատահում, որ նա մինչև վերջը տանի նրան։ Այսօր մագազինում նստած արշինով ապրանքներ է վաճառում, վաղը տեսնում ես հավաքեց մագազինը և սկսեց կապալառությունով պարապել։ Այս տարի հանքատեր է և մեծ աղուտներ է ստանում, իսկ մյուս տարի, երբ նրա գործերը իրանց սովորական ազգությունից շեղվում են, տեսնում ես հանքերը ծախեց և սկսեց գործարան շինել, որ ֆոտոգեն պատրաստի, երրորդ տարին, երբ տեսնում է, որ գործարանը ես վնաս բերավ, նա ծախում է նրան և նավերը տանում, որ նավարարությունով պարապի։ Մի խոսքով, որ գործը նա