Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/372

Այս էջը սրբագրված է

ընտլանում է, և նա այնուհետև էլ անտարբերանում է դեպի իր բնակարանի անմաքրությունը և թե նրա օդի ապականությունը։ Սակայն հարկավոր չէ, անշուշտ, բժիշկ լինել, որ իմանալ, թե իր կյանքի համար ինչ թանկ գնով է ձեռք բերում անմաքուր օդում բնակվելու սովորությունը։ Ահա այդ մասին է ասում հայտնի Լուիսը. «Մենք տեսնում ենք, թե ինչպես անմաքուր բնակարանի ապականած օդում սովոր են հեշտությունով և իբր թե անվնաս ապրել զանազան խեղճեր առանց զգալու այդ ապականությունը, մինչդեռ մեզանից ամեն մեկը, երբ ոտ է դնում այստեղ, իսկույն զգում է, թե օդը փչացած է, բայց որովհետև մենք ևս հետո, փոքր առ փոքր, սովորում ենք նրան, այնուհետև մեզ էլ թվում է, թե սրանից վնասակար հետևանքներ չեն առաջանում։ Ահա ինչումն է կայանում մեր մոլորությունը։ Մենք բավականանում ենք ապականված օդով, որովհետև սովորում ենք նրա պայմաններին։ բայց գիտեք ի՞նչ գնով, ինչ միջոցներով ենք մենք ձեռք բերում այդ պայմաններին ընտելանալու կարելիությունը։ Մեր օրգանիզմի բոլոր սննդական մասերի և զգայարանքների թուլանալով, որը մեզ համար առաջացնում է թթվածնի համեմատաբար պակաս քանակության ներշնչելը։ Փչացած օդը բավական է միայն հիվանդ օրգանիզմ ունեցող մարդուն. ինչպես և նրանով բավականանում են սառնարյուն կենդանիները։ Երբ մենք մտնում ենք ապականված մթնոլորտի մեջ մեր շնչառությունը դժվարանում է և այդ պատճառով փչանում են մեր զգայարանները, որից հետո, կրկին սեր շնչառությունը թեթևանալով, ավելի թթվածնի կարոտություն չենք զգում և այստեղ արտադրում ենք ածխային թթվի համեմաաբար շատ պակաս քանակություն և քան թե մաքուր օդի մեջ։ Առանց այդ սովորության, այսինքն՝ առանց մեր օրգանիզմի բոլոր կենսական վարումների թուլանալու, մեզ համար անկարելի կլիներ շարունակաբար մնալ այդ ապականված մթնոլորտի մեջ»[1]։

Ահա մի գեղեցիկ պատասխան այն կարճամիտ և քարասիրտ բուրժուաներին, որոնք միշտ, երբ ևս խոսք եմ ունեցել

  1. Տե՛ս Михайлов, «Ассоциации», երես 45, Շիրվ․։