Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/376

Այս էջը սրբագրված է

սառը ջրով են անցկացնում իրանց օրերը, թե ինչ է հայրենիք վերադառնալու ժամանակ սևերես չմնան իրանց մանր զավակների առաջ։ Հայց այն սև կոպեկներն էլ, որ մշակի մի քանի տարվա դառն աշխատանքի դինն է, շատ ժամանակ նրա ընկերների գողության զոհ են դառնում, և նա ստիպված է լինում այնուհետև մի քանի տարիներ է՛լ ավելի պանդխտության մեջ դեգերելով՝ նորից աշխատել այդ կոպեկները։ Ինչպես ես անցյալ տարի տեսա, մի հայ մշակ, որի երեք տարվա աշխատանքի պտուղ 75 ռ. գողացել էր նրա պարսիկ ընկերակիցը և այդ էլ այն ժամանակ, երբ նա մտադիր էր մյուս օրը վերադառնալ այդ փողերով իր հայրենիքը։ Խեղճ մարդը հուսահատությունից ծեծում էր իր գլուխը, լիզում էր անխիղճ պարսիկի ոտերը՝ աղաչելով նրան, որ գոնե գողացածի մի մասը վերադարձնե իրան, բայց խորամանկ համշարին հանձն չէր առնում իր գողությունը... Սակայն պարսիկ մշակների գողության և ավազակության վրա զարմանալ էր կարելի, ըստ որում այդ նրա առանձնահատկություններն են։ Նրանց մեծամասնությունը օտարություն է դուրս գալիս հենց իր այդ վայրենի կրքերը գործ դնելու նպատակով, ուղիղ ճանապարհով ապրուստի միջոց գտնելը նրա համար երկրորդական բան է։ Ապացույց ձեզ թուրայի ավազակները, որոնց մեծամասնությունը կազմում են պարսկաստանից գաղթած համշարիները։

Բայց ինչին վերագրել երիտասարդ հայ մշակների այդ բարոյական ախտերի՝ գողության, շռայլության և ուրիշ հանցանքների պատճառը, արդյոք նրանց թույլ բնավորությա՞ն, թե՞ նրանց տնտեսական դառն վիճակի, հուսահատ դրությա՞ն, շրջապատող հանգամանքների ազդեցությա՞ն։ Կասկած չկա, որ վերջիններին։ Հայ մշակը, ինչպես և մի ուրիշ անհատ, որքան որ անուս, որքան որ տգետ լինի, երբեք նա չի հոժարի, որ իր ճակատին դրոշմվեն գող, շառլատան, ավազակ և ուրիշ սրանց նման զզվելի տերմիններ, նա երբեք չի հոժարվի, որ իր անունը կեղտոտվի ընկերակիցների և հասարակության առաջ, նա նույնպես, ինչպես ուրիշները, ունի ինքնասիրություն։ Հայ մշակը գողանում է, որովհետև նրան ստիպում է քաղցածությունը։ նա երբեք այդ չի անի, եթե այսօր