Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/379

Այս էջը սրբագրված է

տիստիկական տեղեկություններ, կարող էինք, իմանալ, թե տարեկան Բաքվի գործարաններում բանող մշակների ինչ ահագին պրոցենտ է անհետանում աշխարհի երեսից, մի կողմ թողնելով դեռ հիվանդացողների թիվը, համեմատաբար շատ և շատ պետք է լինի։ Դու, ընթերցող, հազիվ թե կարագանաս ինձ ցույց տալ մի հատ մշակ, որը այստեղից իր հայրենիքը վերադառնալու ժամանակ տաներ իր հետ այն առողջությունը, որ նա ունեցել է գործարան մտնելու առաջին օրը։ Պետք է ի նկատի ունենալ և այն հանգամանքը, որ նավթային գործարաններում բանող մշակների գործը համեմատաբար վտանգավոր և շատ ծանր է, քան թե մի ուրիշ ֆիզիկական աշխատանք։ Թե ինչումն է կայանում այստեղ մշակների գործը և նրա ծանրությունն ու վտանգավորությունը, ես, այդ մասին մանրամասնությունները առայժմ հետաձգելով մի ուրիշ ընդարձակ հոդվածի, առաջ կբերեմ նրա գլխավոր կետերից մի քանիսը։ Մշակի առաջին գործն է, երբ նա առավոտյան կանուխ երկու կամ երեք ժամյա քնից զարթնում է, նավթային կաթսաները սև նավթով լքցնելը, տեղափոխելով նրան ամբարից ձեռաշարժ նասոսի միջոցով: Այդ գործը տևում է 1-ից մինչև 2¹/2 Ժամ, նայելով կաթսայի մեծության, եթե կաթսան տեղավորում է իր մեջ 500 փութ նավթ, մշակին հարկավոր է առնվազն 2 ժամ շարունակ պտտացնել երկու կամ մի ձեռով նասոսի կռնակը մինչև կաթսայի բոլորովին լցվելը։ Այդ առաջին երկու ժամը մշակը գործում է անհանգիստ և միշտ միատեսակ դիրքում, այն է՝ որի կանգնած և մեջքից կռացած։ Սրանից առաջանում է նրա համար արյան հակահոսումն, որի հետևանքն է մեջքացավ, գլխացավ և այլն։ Մի քանի մանր գործարաններում, ուր նրանց տերերի ժլատության պատճառով չկան նասոսներ, մշակները նավթը ամբարից տեղափոխում են կաթսաները երկաթի դույլերով կամ բարդաղ ասված կավից շինած մի տեսակ հասարակ անոթներով։ Այդ միջոցը, իհարկե, առավել դժվարացնում է մշակի գործը, որովհետև եթե կաթսան ամենապակասը 200 վեդրո տեղավորող է, նա այդքան անգամ կռանում ու բարձրանում է։ Պատահում է, որ մշակի ձեռից բարդաղը հանկարծ դուրս է պրծնում ու ընկնելով՝