այդ տեսակ անխղճություններ, նամանավանդ նրանց գործակատարների կողմից։ Ես ինքս հարյուրավոր, հազարավոր անգամ ականատես եմ եղել այնպիսի դեպքերի, երբ ճարպիկ հայ գործակատարը իր տիրոջից լիովին առնելով մշակների համար վարձ, ետ է գցել իր համար սրա մի մասը, հազար տեսակի խարդախություններ մտցնելով մշակների հաշիվների մեջ։ Դեռևս այդ տեսնելով գտնվում են այնպիսի միամիտներ, որոնք զարմանում են տեսնելով, թե այն գործակատարը, որը հազիվ ամսական 25—30 ռ․ ռոճիկ ունի, մի քանի տարիների ընթացքում ո՛չ թե միայն կապիտալ է կազմում իրան համար, այլև ինքնուրույն վաճառական դառնում։ Իսկ ինչ վերաբերում է այն գործարանատերերին, որոնք մշակների վարձը անմիջապես հատուցանում են իրանք, առանց գործակատարների միջնորդության, այդ մասին կարող եմ բացարձակապես ասել, որ նրանցից շատ քչերը չեն գերազանցում իրանց գործակատարներին։ Սակայն պետք է խոստովանած, որ կան այնպիսիները ևս, որոնք մշակներին վարձատրում են խղճմտաբար և շատ անգամ, բացի նրանց հասանելի վարձից, տալիս են և ավելորդ ընծաներ։ Այդպիսիների մոտ մշակները բարվոք են համարում ծառայել համեմատաբար քիչ վարձով, քան թե մնացյալների մոտ ավելով, ըստ որում, նրանք գիտեն, թե խարդախ գործարանատերը որքան որ առատ վարձ խոստանա, այնուամենայնիվ նա իր խոստացածը լիովին չի հատուցանելու։ Թե ինչպես է խարդախ գործարանատերը գործածում իր խաբեբայությունները մշակների հաշիվների վերաբերմամբ, ահա ձեզ մի օրինակ։ Դիցուք, թե նա վարձել է Մաթոսին կամ Կիրակոսին ամսական 10 ռ. ռոճիկով բանել իր գործարանում․ նախ նա առաջին երեք֊չորս օրը կամ մի ամբողջ շաբաթը ստիպում է նրան բանել անվարձ՝ իբրև թե փորձելու համար արդյոք Մաթոսը ընդանա՞կ է գործելու, թե՞ ոչ։ Եթե ընդունակ է գտնում, գործարանատերը թողնում է նրան իր մոտ, իսկ եթե ոչ, այդ մի շաբաթից հետո արձակում է՝ առանց վճարելու նրան հասանելու վարձը։ Այն մշակը, որ մնում է շարունակ գործելու, ոչ մի գրավոր պայմանագրություն չի կապում գործարանատիրոջ հետ․ նա միայն հավատում Է
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/382
Այս էջը սրբագրված է