Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/387

Այս էջը սրբագրված է

պատճառով նա այժմ, շնորհիվ ռուսական արդարության, բարեբախտաբար պիտի երկու ամիս մութ բանտում նստի։

Կարող էի առաջ բերել այդպիսի և սրանց նման սարսափելի անխղճություններ գործարանատերերի և հանքատերերի կողմից դեպի մշակ դասակարգը, բայց առայժմ թողնում եմ, ըստ որում հոդվածս շատ կերկարանար։ Սակայն այդ մի քանի հատուկտոր տեղեկություններից կարծում եմ, որ ընթերցողը կարող է մի որոշ գաղափար կազմել Բաքվի մշակ դասի դառն վիճակի մասին։

Հոդվածս կնքում եմ՝ մի քանի խոսք ուղղելով դեպի գործարանատերերն ու հանքատերերը։

Դո՛ւք, պատվելի պարոններ, ի՞նչ եք մտածում արդյոք, որ այդչափ անխճմտաբար ճնշում եք խեղճ մշակին, մի՞թե կարծում եք, որ նա մարդ չէ, որ նա չէ զգում այդ բոլոր դառնություններն ու վշտերը. մի՞թե կարծում եք, թե նրա կեղտոտ ու պատառոտված ցնցոտիների տակ մեռած են նրա սիրտը, հոգին և մարդկային զգացմունքները, թե՞ այդ ցնցոտիների տակ թաքնված է ո՛չ թե մարդ, այլ մի անշունչ առարկա, մի անպետք փայտի կտոր¹։ Խղճացեք, եթե ոչ, ի սեր աստծո, որին դուք երևի մոռացել եք, եթե ո՛չ ի սեր մարդկության, որից դուք նույնպես զուրկ եք, գեթ ի սեր ձեր սեփական շահերի։ Այո՛, ձեր սեփական շահերը պահանջում են խնայել մշակին, այն մշակին, որի ձեռքերով դուք այսօր ճոխ հարստություններ եք դիզել, որի քրտինքով դուք այսօր փառավոր պալատներում եք ապրում, որի աշխատանքով դուք այսօր հասարակ գինու տեղ շամպայն եք խմում՝ նստած ձեր բարձր պատշգամբներում, զարմացնելով միամիտներին։ Բարվոքեց եք ձեր մշակների տնտեսական դրությունը,

[1]

  1. 1 Շատ ափսոսում եմ, որ ներկա հոդվածս զուրկ է ստատիստիկական աեղեկություններից. բայց, ինչ անես, ոչ մի տեղ չկարողացա գտնել այդ տեղեկությունները։ Դիմեցի Бак. отд. рус. тох. общ-а անվանված ընկերության նախագահին, որը ամենայն տարի վիճակագրական տեղեկություններ է հավաքում, նա նույնպես չկարողացավ ինձ բավականացնել որովհետև գործարանատերերը և հանքատերերը օրինավոր տեղեկություններ չեն տալիս նրան. բայց եկող տարվանից նա մտադիր է միջոց գործ դնել հավաքելու տեղեկությունները, ես ևս կօգտվեմ այնուհետև։