Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/390

Այս էջը սրբագրված է

պատրաստական դասատուն: Եթե չեմ սխալվում, ահա այդ տեսակ պարոնների կարծիքները, որոնք նույնիսկ Մարդ, ընկ, խորհրդի դատողությունների վրա էլ ունեցան իրանց ներգործությունը այդ խորհրդի վերջին նիստերում։ «Հայոց պատմությունը ոտից գլուխ ցնդաբանություն է, հայ լրագրությունը, գրականությունը, ազգային կյանքը,— սրանք միայն թթված ազգասերների սահմանափակ ուղեղի ծնունդներ են․ հայոց լեզուն,— սա գոյություն ունենալ չի կարող, ըստ որում ժամանակի ուժեղ հոսանքին դիմանալ չի կարող, նա վաղ թե ուշ պիտի անհետանա, ուրեմն նրան ուսումնասիրելը ժամանակի կորուստ է»։ Ահա այդ տեսակետից են նայել գործին երևի և այն պարոնները, որոնք ձեզ հաղորդած լուրին համեմատ շպրտել են Հայ ընթերցարանից հայերեն գրյանքը։ Մենք, որ դժբախտաբար մոտ ծանոթություն ունենք այդ տեսակ պարոնների հետ, երբեք այդ հանգամանքի վրա չենք զարմանում, քանի որ նրանց կողմից սպասելի են և ուրիշ քաջագործություններ։ Ընթերցարանի և ուսումնարանի գործերից պ. Արամյանցի նման հային, հազար ու մի խարդախություններով հեռացնելը ինքնըստինքյան մի կենդանի ապացույց է, թե ինչ են կամենում անել այսուհետև նրանք, որովհետև պ․ Արամյանցն էր միակ խոչընդոտ նրանց համար։ Բայց չգիտենք ինչպես պիտի վարվեն նրանք և պ․ Կարապետյանի հետ, քանի որ նա ևս չի բաժանում նրանց կարծիքները և քանի որ նա է միայն մնացել այսօր Մ․ ընկերության շահերի ճշմարիտ պաշտպան։ Մենք հեռու ենք որևիցե անձնականից և այդ տողերը մեզ թելադրողը ուրիշ ոչինչ է, եթե ոչ ներքին ցավալի զգացմունքները՝ մեզ վշտալի է տեսնել մեր հասարակական գործերին գլուխ անցած այդպիսի գործողներ, մեզ ցավալի է նույնպես և հասարակության խորին անտարբերությունը դեպի այդ ամենը։ Եթե ինչպես առաջ Մ․ ընկերության ղեկը․ լիներ մի քանի կոշտուկոպիտ վաճառականների ձեռքում, մենք գուցե միանգամայն ժամավաճառություն համարեինք խոսք անգամ արտասանել նրանց մասին, բայց այժմ անհնարին է լռել, քանի որ տեսնում ենք, որ այդ ընկերությում այսօր մի խումբ երիտասարդների ձեռքին ոչ թե խաղալիք, այլ հասարակության