Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/391

Այս էջը սրբագրված է

համար մի վնասակար մեքենա է դառնում։ Ներկա տողերի նպատակն է զգուշացնել Բաքվի Հայ հասարակությանը և հրավիրել նրա լուրջ ուշադրությունը իր կոպեկներով կազմակերպված մի ընկերության գործունեության վրա։ Թող հասարակությունը ժամանակ առ ժամանակ հետաքրքրվի այդ գործերով, և նա կարող Է տեսնել, թե իր նվիրած կոպեկները որքան են ծառայում իր շահերին։ Թող նա տեսնի, թե ինչպես այդ ընկերությունը փոխանակ խեղճերին և աղքատներին պատսպարելու, վռնդում է նրանց դուրս իր դռներից... Բայց այդ բոլորը ոչինչ ընկերության կոսմոպոլիտ անդամների համար, նրանք, ինչպես ասել է պարոններից մինը, չեն կամենում, որ Մ. ընկերությունը հիվանդանոց լինի։ Ողորմելին չի հասկանում, որ այդ ընկերությունը հենց կատարելապես հիվանդանոց կարելի է հաշվել, քանի որ նրա մեջ բավական կան բարոյապես և մտավորապես անդամալույծներ։ Բայց բավական է. մյուս անգամ կգրենք այն բոլորը, ինչ որ արել են և անում են այդ պարոնները, իսկ այս անգամ կկրկնենք այն իրավացի խոսքերը, որ չորս տարի առաջ ասել էր «Մշակ»-ը իր առաջնորդող հոդվածներից մեկում, թե «Բաքվի Մարդասիրական ընկերությանը փող նվիրելը միևնույն է, թե այդ փողը կամուրջից դեպի գետը շպրտել»։

1832 թ.

ՆԱՄԱԿ ԲԱՔՎԻՑ

Փետրվարի 12-ին

Ուշադրության արժանի է Բաքվի ներկա դրությունը։ Նավթային առևտրի անտանելի ճգնաժամը ժողովրդին հուսահատության և վհատության է ենթարկել միանգամայն։ Փոփոխությունը տակավին զգալի և ցավալի է. անցյալ տարվա ուրախ և գրեթե անհոգ ժողովուրդը այսօր նմանում է բացարձակ դեգերող երկչոտ ոչխարի hոտի։ Բոլոր դասակարգերը զգում են նավթային արդյունաբերների այս տարվա