ժողովըրդի հետ որևիցե կապ, քանի որ այդ հիմնարկությունը անջատված կլինի վերջինիցդ ժողովրդի շահերին ծառայելու համար, առաջին և ամենգլխավոր պայմանն է լավ ծանոթություն ունենալ այդ շահերի հետ. չենք հասկանամ ինչպես կարող է այդ հիմնարկությունը իմանալ ժողովրդի շահերը, քանի որ նա պիտի մի չինական պատով անջատված լինի վերջինից քանի որ նրա գիտնական անդամները, բացի իրանց հիմնարկության չոր պատերից, ոչնչի մասին տեղեկություն չեն ունենա։
Բավական է վերջապես, ինչքան մեր ինտելիգենցիան բարձրից նայեց ժողովրդի վրա, այժմ հարկավոր է նրան մի փոքր էլ թոթափել ազնվականության փոշին և խառնվել ժողովրդին, գործել հաստատ հիմքի վրա, սկսել արմատից և ոչ թե գագաթից, ինչպես նա մինչև այժմ արել է և անում է, ժամանակն է վերջապես մեր գործիչներին հասկանալ, թե անհնարին է նրանց օգտավետ լինել հասարակության համար և քանի որ չեն ճանաչում և չեն ուսումնասիրած այդ հասարակությունը։ Տպարանում մատիտով անկապ և անհամ հոդվածներ շարադրել—չի նշանակում գործել։
ԲԱՔՈԻ
1
Ոչ միայն Կովկասում, այլև Ռուսաստանի մեջ ներկայումս Բաքու քաղաքը վայելում է մի ընդհանուր հռչակ, որը հազիվ թե երբևիցե վիճակված է եղել վայելելու Կովկասի մի ուրիշ քաղաքին։ Այդ փոքրիկ ծովեզրյա աննշան ավանը, որ մի քառասուն տարի առաջ հազիվ իր մեջ պարունակել է մի քանի հարյուր տուն բնակիչ, այսօր ներկայացնում է Կովկասում մի կենտրոն, ուր ուղղված է տնտեսական աշխարհի հայացքը։ Օրըստօրե տնտեսապետ զարգանալով համաշխարհային քարտեզի վրա Բաքուն արագությամբ սկսում է վայելել առաջնակարգ քաղաքի տեղը։ Հիրավի, ով որ քառասնական թվականներին տեսել է այդ քաղաքը, որ այդ ժամանակ հայտնի է եղել նրանով միայն, որ ծառայել է իբրև աքսորատեղի Անդրկովկասի զանազան կողմերի հանցավորների