Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/396

Այս էջը սրբագրված է

Մարկովնիկովի այդպիսի մի համարձակ կարծիքը երբեք չի կարող զարմացնել նորան, որ տեսել է Բաքուն մի տասը տարի առաջ և տեսնում է այժմ։ Հազիվ մի հինգ տարի կա, որ նորա փողոցներում ձմեռ ժամանակ անտանելի ցեխի պատճառով անցուդարձ անելը անհնարին էր, իսկ այժմ այդ փողոցները ծածկվել են գեղեցիկ սալահատակով, ընդարձակ, մաքուր ասֆալտյա տրոտոլաբներով, որ Թիֆլիսի անկանոն, նեղ, կեղտոտ և զառիվայր փողոցներին սովորած բնակչի նախանձն է շարժում միանգամայն։ Քաղաքային վարչությունը, փորձառու և հասկացող քաղաքագլուխ Դեսպոդ Զենովիշի և մանավանդ նորա տեղապահ Քր․ Անտոնյանի շնորհիվ օգտվելով նորաբույս քաղաքի առատ նյութական միջոներից, չի զլանում վաղօրոք մտցնել այն բարեկարդությունները, որոնց մասին ներելի է նորան մտածել դեռ շատ տարիներ հետո։


Այդ բարեկարգությունների շարքում գլխավոր տեղը բըռնում են բուսականությունը և ջուրը, որոնցից առաջինի կատարյալ բացակայության և երկրորդի պակասության պատճառով Քաքվի բնակիչները սաստիկ նեղություններ են կրում։ Հիրավի շատ ցավալի է տեսնել մի քաղաք, որ ամենայն կողմից տրամադրված է տնտեսապես զարգանալու, շրջապատված չոր ու ցամաք, ավազային դաշտերով և թմբերով, որոնք կարծես թե կրկնապատկում են արեգակի ջերմությունը և ամբողջ ամառ անտանելի օդ են ներշնչում աշխատասեր բնակիչներին։ Այդ պակասությունները լրացնելու համար քաղաքը այժմ որոնում է զանազան միջոցներ։ Նշանավոր և հետաքրրքիր է այդ միջոցներից մեկը, որը երեք տարի սրանից առաջ առաջարկում էր այժմ դադարած ռուսաց «Մոլվա» լրագրի խմբագիր հայտնի Պոլեդիկան։ Ահա ինչ էր առաջարկում պ. Պոլեդիկան։ Գարնանը և ամռանը, ամբողջ յոթ ամսվա ընթացքում Բաքվից գնում են Հաշտարխան նավթային բերքերով լի անթիվ հեղալից նավերը։ Այդ նավերը «Ինը կանգու» ասված կայարանում, ուր Կասպից ծովը Վոլգա գետից բաժանվում է, դատարկելով ուրիշ նավեր իրանց բեռը, այդտեղից վերադառնում են Բաքու դատարկ։ Սոցանից շատերը ջրի երեսում իրանց հավասարակշռությունը պահելու համար միշտ կիսով