Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/401

Այս էջը սրբագրված է

250 սաժենի։ Սակայն՝ այստեղից եզրակացնելու չէ, որ Բաքվում սև նավթի արտադրությունը պակասում է հետզհետե։ Ընդհակառակը, մի կողմից հանքահորերի թվի արագությամբ բազմանալը, մյուս կողմից՝ նավթ արտադրելու տեխնիկական միջոցների ավելի ու ավելի հարմարվել ու հեշտանալը — օրըստօրե բազմապատկում են նավթի արտադրությունը։ Ներկայումս Բալախանի—Սաբունշյան հրապարակի արտադրած նավթի քանակության հազիվ կեսն միայն արդյունագործվում է, իսկ մնացյալ կեսը փչանում է,— անօգուտ ցրվելով դաշտերը։ Բացի շատրվաններից, այն հողերը, որոնք կանոնավոր կերպով են արտադրում նավթը, ներկայումս միջին թվով օրական տալիս են 300 հազար փութ, այսինքն տարեկան ավելի քան 100 միլիոն փութ։ Բայց, եթե հարկավորություն լինի, այդ թիվը շատ հեշտությամբ կարող է հասնել 150 միլիոնի։ Այստեղ մենք չենք հաշվում շատրվանների արտադրած նավթը, որը, ահագին քանակությամբ դուրս բխելով և անհրաժեշտ քանակությամբ բացակայության պատճառով դաշտերը տարածվելով, բազմաթիվ լճեր է կազմում։ Թե որպիսի խոշոր քանակությամբ են դուրս բխում նավթը այդ շատրվանները, բավական է ասել, որ անցյալ տարի Նոբելի մի հորը դուրս էր թափվում օրական 500 հազար փութ։ Մոտ 32 օր այդ շատրվանը շարունակվեց, և այդ ժամանակվա ընթացքում Նոբելը հավաքեց միայն 7,5 միլիոն փութ նավթ, իսկ մնացյալը, տեղ չունենալով և ոչ էլ նորան կարճ միջոցում արդյունագործելու կարևորություն, ցրվեց դաշտերը և կրկին երկիրը թափանցեց։ Բայց դեռ այդ՝ երկիրը համեմատաբար կանոնավոր հարստահարող Նոբելի նավթն է, որ այդպես անօգուտ փչանում է, թե որպեսզի ահագին քանակությամբ փչանում է մյուս հանքատերերի նավթը, որոնք չունին այն հարմարությունների տասներորդ մասը անգամ, որ ունի Նոբելը, այդ կարող է երևակայել նա, ով որ աչքով տեսել է Բալախանի — Սաբունշյան դաշտերի անթիվ նավթալճերը, որոնք տարին տասներկու ամիս ցամաքում են և կրկին լցվում։ Բացի Բալախանի—Սաբունշյան հրապարակից, նավթը դուրս է գալիս և Բաքվի հարավային կողմում, քաղաքից

[1]

  1. 14 Շիրվանգադե, Երկերի ժողովածու, հ. II