Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/404

Այս էջը սրբագրված է

հետևեցին ուրիշ դրամատերեր — Բենկենղորֆ, Արտեմով, Միրզոյանց և այլն։ Այժմ նավթախողովակների թիվր 10 է։ Այդ նավթախողովակները պակաս չվնասեցին և Բաքու—Սաբունչյան երկաթուղու ճյուղին, որը կառուցված է լոկ նավթ տեղափոխելու նպատակով։

Այսպես թե այնպես հում բերքը Սև քաղաք գալով, այստեղ նորանից արդյունագործվում են զանազան պարագաներ, ինչպես, ֆոտոգեն, մեքենայուղ, բենզին և այլն։ Նավթային ա արդյունաբերության ասպարեզում ամենագլխավոր տեղը պատկանում է ֆոտոգենի արդյունագործության, այնուհետև մեքենայուղին և հետո բենզինին և այլն։ Մեքենա յուղը պատրաստվում է ֆոտոգենը քաշելուց հետո, նավթի մնացորդից, որը տեղային բարբառով կոչվում է մազութ։ Իսկ բենզինը ուրիշ ոչինչ է, եթե ոչ ֆոտոգենի ամենաթեթև, առաջին կաթիլները։ Միայն, բացի Նոբելից, շատ քիչ գործարաններ են զատում բենզինը ֆոտոգենից. իսկ մեծամասնությունը չի զատում։ Բենզինը մնալով ֆոտոգենի մեջ թեև թեթևացնում է նորան, բայց նույնպես և նորա հատկությունը վտանգալի է դարձնում, պակասեցնելով նորա բոցավառության աստիճանները։ Մեքենայուղ պատրաստում են մի քանի գլխավոր գործարաններ, օրինակ, Նոբելի, Շիբաևի, Միրզոյանների, Սարգսյանների և ուրիշ մի քանի գործարանները։ Ամենամաքուր և ամենահռչակված մեքենայուղը պատրաստվում է Նոբելի և Կոկորևի մոտ։ Այստեղ ավելորդ չենք համարում նկատել, որ Կոկորևի գործարանի մասնագետը մի ինքնուս հայ երիտասարդ է, Նիկողայոս Համբարձումյան։ Այդ գործունյա երիտասարդը, ինքնագլուխ ուսումնասիրելով քիմիան տեսականապես և երկար տարիներ գործնականապես փորձվելով, մեքենա յուղի արդյունագործությունը հասցրել է վերին աստիճանի կատարելագործության։ Մինչդեռ արտասահմանից և Ամերիկայից եկած տարեկան տասնյակ հազարներ ռոճիկ ստացող քիմիկոսները այդ մասնագիտությունը իբրև ստացվող գաղտնիք ոչ ոքին չեն հաղորդում. Համբարձում յանը առանց որևէ վարձատրության ծանոթացնում է այդ գաղտնիքի հետ շատերին։ Ռուսաստանից եկած շատ քիմիկոսներ գործնականապես այդ մասնագիտությունը