Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/405

Այս էջը սրբագրված է

սովորում են նորանից։ Համբարձումյանը չի խորշում հաղորդել յուր գիտությունը նույնիսկ հասարակ բանվորներին։ Ներկայումս նորա ձեռքի տակ գործում են մի գյուղացի թուրք և երկու տաթևացի հայ մշակներ, որոնք մեքենայուղ պատրաստելում նույնքան մասնագետ են, որչափ Բաքվի ամենափորձառու գիտնական քիմիկոսները։ Անցյալ տարի այս տողերի հեղինակը զարմացմամբ ականատես էր, թե ինչպես գյուղացի կոպիտ թուրքը գիշերները յուր աղատ ժամանակին Համբարձումյանի ղեկավարությամբ ուսումնասիրում էր Մենդելեևի «Քիմիան», որի խրթին լեզուն և դժվար միտքը ըմբռնելու ընդունակ են շատ քիչ մարդիկ։


Մեքենայուղի արդյունագործությունը ընդամենը մի քանի տարիներ է, որ սկսվել է և այդ կարճ ժամանակում նա այնքան մշակվել է, որ այժմ համարձակ կարողանում է մրցել ամերիկականի հետ։ Մի քանի մասնագետների կարծիքով Բաքվի նավթային արդյունաբերության ապագան կախված է ոչ այնքան ֆոտոգենի, որքան մեքենայուղի արդյունագործությունից։ Ահա ինչ հիման վրա են այդ մասնագետները հայտնում իրանց կարծիքը։— Ամերիկական սև նավթը պարունակում է յուր մեջ հարյուրին ընդհամենը 15— 20 տոկոս ծանր նյութ, որից իսկապես արդյունագործվում է մեքենա յուղը, այնինչ Բաքվի նավթը պարունակում է 65 — 70 տոկոս։ Այստեղից հասկանալի է, որ երեք անգամ ավելի ձեռնտու է բաքվեցիների համար մեքենայուղի արդյունագործությունը։ Սորա հակառակ ամերիկական նավթը բաքվիևի դեմ մոտ երեք անգամ ավելի պարունակելով թեթև նյութ, հորանից երեք անգամ ավելի է դուրս գալիս ֆոտոգենը, օրինակ՝ հարյուրին 80 —85 տոկոս. մինչդեռ Բաքվի սև նավթից դուրս է գալիս հարյուրին 30— 35 տոկոս ֆոտոգեն։ Բնականաբար Բաքվի նավթի այդ ծանր հատկությունը պիտի դժվարացներ ֆոտոգենի մրցումը ամերիկականի հետ։ Բայց համի հանգամանք, որը հեռացնում է այդ խոչընդոտը, դա այն է, որ Բաքվի սև նավթը բնության առատության շնորհիվ ամերիկականից երեք և ավելի անգամ եժան է ձեռք բերվում գործարանատիրոջ համար։ Ահա այդ հանգամանքն է, որ ներկայումս նպաստում է Բաքվի ֆոտոգենին հաջողու