կարող է ավելի հառաջադիմել, եթե վճռվին մի քանի նշանավոր խնդիրներ, որոնցով ներկայումս զբաղված են բաքուցիները։ Այդ խնդիրներից երկու ամենանշանավորներն են, նախանդրկովկասյան ճանապարհի խնդիրը և երկրորդ արտասահման գնացող նավթային բերքերի վրա հարկ դնելու խնդիրը։ Բաքու―Բաթումյան երկաթուղին, որի վերայով են գլխավորապես նավթային բերքերը տեղափոխվում արտասահման, չի կարողանում բավականացնել բոլոր պահանջը։ Դորա գլխավոր պատճառը Սուրամյան անցքն է, որը սաստիկ դժվարացնում է մեծ քանակությամբ բերքեր տեղափոխելուն։ Այդ հարցը երրորդ տարին է, որ զբաղեցնում է թե՛ նավթաարդյունաբերներին և թե՛ գործով հետաքրքրվող մի քանի գիտնականների։ Մի քանիսը առաջարկում են Սուբամյան անցքը ուղղել։ Այդ առաջարկություն անողներից ամենագլխավորն է պ. Ռագոզին, որի կարծիքով Սուրամյան անցքի ուղղելը կարող է արժենալ ոչ ավելի, քան 5 միլ. ռուբլի։ Բայց հակառակ բանակը, որի պարագլուխն է գիտնական Մենդելեևը, պնդում է, թե որպեսզի անդրկովկասյան երկաթուղին կարող լինի տեղափոխել Բաքվի նավթամթերքները ամբողջությամբ, անհրաժեշտ է այդ ճանապարհը արմատապես վերանորոգել։ Բայց այդ վերանորոգությունը կարժենա ավելի քան 140 միլիոն ռուբլ, որը մեծ գումար է տերության համար ներկա ֆինանսական ճգնաժամի միջոցին։ Վառն որը հարգելի գիտնականի կարծիքով, բարվոք է այդ վերանորոգության փոխարեն թույլ տալ մի որևէ մասնավոր ընկերության, Բաքվից մինչև Բաթում կառուցանելու մի ընդարձակ նավթախողովակ, որը ավելի հարմար է նավթային բերքեր տեղափոխելու համար, քան թե երկաթուղին։ Իսկ այդպիսի մի ընկերությունը շատ հեշտությամբ կարող է կազմվել, եթե ոչ տեղացիներից, գոնե Ռուսաստանի կամ արտասահմանի դրամատերերից։ Հիրավի նորերումս մի քանի անգլիացի դրամատերեր, հետաքրքրվելով նավթախողովակի հարցով, ուղարկել են Ռուսաստան իրանց հավատարմատարին տեղային պայմանները ուսումնասիրելու և առաջարկելու, որ նավթախողովակի կառուցումը հանձնվի իրանց, որոնք պարտավորվում են սորա փոխարեն տերությանը վճարել տարեկան մի
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/407
Այս էջը սրբագրված է