հայտնի հարկ։ Այսպես թե այնպես այդ հարցը, որի մասին երեք տարի է, որ վիճաբանում են մասնագետները, այժմ օրվա ամենագլխավոր հարցն է նավթային արդյունաբերության համար, և տերությունը, սաստիկ հետաքրքրված լինելով, գուցե մոտիկ ապագայում որևէ վճիռ տա։
Պակաս վիճաբանություն չի հարուցանում և երկրորդ ամենանշանավոր խնդիրը, այն է՝ արտասահման գնացող հում բերքերի վերա որոշ հարկ դնելու վերաբերմամբ։ Այդ հարցում պիտի ասած, որ նավթարդյունաբերների շահերը իրարու հակասում են։ Նոքա, որոնք միայն սև նավթի արդյունաբերությամբ են պարապած, սաստիկ հակառակ են հարկ դնելու մտքին, այնինչ նոքա, որոնք բերքերի մշակությամբ են պարապած, ամենայն կերպ ձգտում են տերության համոզելու, անշուշտ ծանր հարկ դնելու արտասահման գնացող հում բերքերի վրա։ Առաջինների, այսինքն՝ հանքատերերի և նավթային հողատերերի ցանկության գլխավոր պաշտպաններից մինը Մենդելեևն է, որը լրագրության մեջ անդադար աշխատում է հաստատել, թե նավթային արդյունաբերության արագ զարգացումը կարող է շարունակվել այն պայմանով, եթե հում և մշակված բերքերը միշտ ունենան ազատ ելք դեպի արտասահման։ Հարգելի գիտնականի կարծիքով, եթե սև նավթը առանց հարկի դուրս արտահանվի, նորա պահանջը հետզհետե կմեծանա արտասահմանում։ Իսկ պահանջը մեծանալով, բնականաբար նորա գինը ևս կբարձրանա, նավթահողերը կթանգանան, և երկրի հում արդյունաբերությունը կընդարձակվի։ Մեր նավթահողերի քանակությունը անհուն է, թեթևամտություն է, ասում է Մենդելեևը, ենթադրել, որ մոտ ապագայում կսպառվի նավթը, ուրեմն ինչո՞ւ չթույլ տալ, որ, որքան կարելի է, երկիրը շատ հարստահարվի և ինչու պիտի վախենալ օտար դրամատերերից, որոնք մեզ կվնասեն նորանով միայն, որ, իրանց ահագին դրամագլուխը մտցնելով մեր երկիրը, մեզ կհարստացնեն։
Այդ է Մենդելեևի սկզբունքը,— Թույլ տալ հողը ազատ հարստահարելու—դա շահավետ է, իսկ թե ով կլինի հարըստահարողը, մե՞նք, թե՞ օտար դրամատերերը, այդ մեր