երկրի համար միևնույն է։ Բայց սորա հակառակ, Ռագոզինը և գործարանատերերը պնդում են, որ արդյունաբերությունը այն ժամանակ միայն կարող է ապահով առաջ ընթանալ հոգուտ երկրի ներքին տնտեսական դրության, երբ միանգամայն կարգելվի հում բերքերի (սև նավթի և մազութի) արտասահման գնալը կամ մի ծանր հարկ կգնվի նոցա վրա։ Ահա ինչ հիման վերա են այդպես դատում Մենդելեևի հակառակորդները։— Առաջին, ոչ ոք չի կարող մարգարեանալ, որ Կովկանի նավթային հողերը անսպառելի են, ընդհակառակը պիտի վախենալ, որ մի գուցե մեր երկրին ևս սպասում է նույն վիճակը, որին ենթարկված է ներկայումս Պենսիլվանյան, ուր նավթը հետզհետե պակասում է։ Երկրորդ՝ դիցուք թե մեր նավթը անսպառելի է, մի՞թե դա մեզ ներում է, որ մենք մեր հարստությունը փոխանակ ինքներս վայելելու, առաջարկենք օտարներին։ Իսկ թույլ տալ հում բերքը առանց հակի արտասահման գնալու, կնշանակի իսկ և իսկ այդպես անել, ըստ որում ընդունելով մեր հում բերքերը, օտար դրամատերերը անմիջապես կսկսեն գործարաններ կառոլցանել և այդ բերքերից արդյունագործել այն, ինչ որ մենք ենք արդյունագործում և ինչ որ նավթային արդյունաբերության ծուծն և է, այն է՝ ֆոտոգեն, մեքենայուղ և այլն։ Եվ որովհետև թե՛ բանվորները և թե՛ տեխնիկական պայմանները արտասահմանում անհամեմատ արժան են և ձեռնատու, քան թե մեզանում, վասն որո օտարները սպառման ասպարեզում շատ հեշտությամբ կարող են մրցել մեզ հետ։ Այդպիսով, միժամանակ նոքա կտիրանան նավթային արդյունաբերության և բաքուցիներին կստիպեն ասպարեզից հեռանալ չոր ու ցամաք։
Այդ հարցը ևս բավական արծարծված լինելով, հույս կա, որ նույնպես շուտով որևէ վճիռ ստանա տերությունից, ըստ որում նա անմիջապես կախումն ունի նավթախողովակի հարցից։
Երբ այդ երկու առօրյա հարցերը կվճռվին, այն ժամանակ նավթարդյունաբերների ապագա գործունեության եղանակը կպարզվի և նոքա կսկսեն ավելի որոշ ուղղություն տալ արդյունաբերության, որը ներկայումս բավական լարված դրության մեջ է։ Կան բազմաթիվ դրամատերեր և պատրաստի