Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/410

Այս էջը սրբագրված է

ընկերություններ, որոնք մտադրված լինելով ձեռնարկել նավթային արդյունաբերության, առայժմ գործ չեն սկսում, սպասելով այդ հարցերի վճռվելուն։ Բայց թե ինչպես կվճռվի վերջինը, այդ ոչ ոքին հայտնի չէ ներկայումս։

Մենք բավական երկար խոսեցինք և հույս ունեինք, որ ընթերցողը քիչ թե շատ պարզ գաղափար կազմեց նավթային արդյունաբերության մասին։ Կովկասի տնտեսական կյանքի այդ նշանավոր կետը այնքան հետաքրքիր կողմեր ունի, որ արժե նորա մասին երկար գրել։ Սակայն մենք, այքանով բավականանալով, ընդհատում ենք մեր խոսքը, թողնելով մյուս անգամվան հարցի մյուս կողմերը։

3

Անցյալ հոդվածից մեր ընթերցողները բավականաչափ ծանոթացան Բաքվի նավթային արդյունաբերության ժամանակակից դրության հետ։ Ինչպես երևաց այդ հոդվածի մեջ բերտծ մի քանի թվանշաններից, հիշյալ արդյունաբերություննը ընդհանրապես տարեցտարի արագաբար զարգանում է։ Հետաքրքիր է իմանալ, ի՞նչ դեր են կատարում տեղացիները այդ զարգացման վերաբերմամբ, արդյո՞ք նոցա ուժերով է գործը այդպես առաջ ընթանում, թե՞ օտար ուժերի շնորհիվ։

Այդ հարցը խիստ կարևոր մի հարց է, որից մեր կարծիքով բնականաբար ծագում է տեղացիների ապագա տնտեսական գրության խնդիրը։ Նույնպես դորա հետ գուցե կապ ունենա և մի ուրիշ ոչ պակաս կարևոր խնդիր՝ այն է, թե մինչև որ աստիճան անդրկովկասցին պատրաստված է, այդպես ասած, արդյունաբերական գործունեության համար։ Շատ հասարակ ճշմարտություն է այդ, թե ամենայն մի մարդ անհրաժեշտորեն պիտի ունենա մի հայտնի աստիճանի հմտություն յուր ստանձնած պարապմունքի վերաբերմամբ, որքան որ տարրական և հասարակ լինի այդ պարապմունքը։ Էական խնդիրը միայն նորանումն է, որ մի պարապմունք մարդուց պահանջում է բարդ և բազմակողմանի հմտություն, մյուսը՝ հասարակ և միակողմանի։ Ոչ ոք չի կարող մի գործ հաջողությամբ տանել, եթե նորա ուղեղը պատրաստված չէ