Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/411

Այս էջը սրբագրված է

այդ գործի պահանջներին համեմատ, եթե նա չանի կարևոր բարոյական և թե մտավոր պատրաստություն։ Այդ տարրական գաղափարը վերաբերելի է մարդկային ինչպես մտավոր, նույնպես և տնտեսական գործունեությանը։ Որչափ և ծիծաղելի է, օրինակի համար, ուսումնարանի տգետ մի պահապան տեսնել ուսուցչական ամբիոնի վրա, նույնչափ և ծիծաղելի է տեսնել, դիցուք, գութանին և արորին սովոր հասարակ գյուղացուն արդյունաբերական գործարանի ղեկավարի դիրքում, որը մարդուց պահանջում է որոշ աստիճանի մասնագիտական փորձառություն։

Բավական է մի կողմնակի հայացք ձգել Բաքվի տեղացի նավթարդյունաբերների անցյալ և ներկա գործունեության վրա, և մենք կարող ենք տեսնել, որ այդ տեղացիների մեծամասնությունը կատարելապես ենթարկված է հիշյալ ծաղրելի վիճակին։ Հանդուգն է մեր այդ կարծիքը, բայց նա մի զուտ ճշմարտություն է, որը մենք ընթերցողին կպարզենք շոշափելի փաստերով։

Նավթը շատ վաղուց է հայտնի Բաքվում, բայց նոցա իսկական արդյունաբերության պատմությունը հաշվում են վաթսունական թվականների սկզբից։ Մինչև այդ ժամանակ նավթահողերը գտնվելով մասնավոր կապալառուների — Միրզոյանների ձեռքում, հարստահարվում էին ամենանահապետական եղանակով: Հանքերի թիվը շատ աննշան էր և նորանցից ձեռք բերված նավթը գործածվում էր անմշակ, իբրև հասարակ վառելիք կամ գյուղական խրճիթներում, կամ քաղաքային փողոցներում, մինչդեռ ամերիկական ֆոտոգենը տարածված էր Ռուսաստանում։ Տեղացիներից ոչ ոքի գլխով չէր անցնում առաջինը՝ թե նավթը երկրի տակ պարունակվում է ահագին քանակությամբ, երկրորդը՝ թե, հետևելով ամերիկացուց օրինակին, կարելի է նորան մշակել և ապա սպառել։ Ռուս դրամատեր կոկորևը առաջինը եղավ, որ մտածեց այդ ամենը։ Նա հատկապես այդ մասին մի հմուտ մարդ ուղարկեց Ամերիկա, ուսումնասիրելու ֆոտոգենի արդյունագործությունը։ Կոկորևը հիմնեց առաջին գործարանը և այդպիսով եղավ միակ սկըզբնապատճառը ֆոտոգենի արդյունագործության։ Այնուհետև նավթահողերը, ազատվելով Միրզոյանների մենավաճառում