մեծամասնությունը, որը երեկ մի կտոր հացի կարոտ էր, իսկ այժմ նշանավոր հարստության տեր, նամանավանդ երիտասարդությունը։ Վերջինը ներկայացնում է բարոյապես ընկած և ֆիզիկապես քայքայված մի դասակարգ, որը նշանավոր չարիքներ է սպառնում մեր ապագա սերնդին։ Որպեսզի մեր այդ խոսքերը զրպարտություն չերևան ընթերցողին, դիմենք մի քանի ընդհանուր շոշափելի փաստերի, որոնք ամենայն մի փիլիսոփայությունից կարող են հեշտ պարզել մեր միտքը։ Ամենքը գիտեն, որ Ռուսաստանը Կովկասի վաճառականի համար քաղաքակրթության մի կենտրոն է, որը նա ստեպ հաճախելով՝ շփվում է անդադար օտար, ավելի քան ինքը, «լուսավորյալ» տարրերի հետ և հետզհետե ճաշակում է եվրոպական քաղաքակրթության պտուղները։ Այստեղ նորա միտքը բացվում է, աշխարհայացքը ընդարձակվում է և փոքր առ փոքր սկսում է յուր կենցաղավարության եղանակը փոփոխել յուր տեսածի, լսածի և ըմբռնածի համաձայն։ Ինչ որ կարողանում է նա ընդունել օտարներից, նույնը նա աշխատում է մտցնել թե՛ յուր, թե՛ ընտանիքի և թե՛ առհասարակ իրան շրջապատողների կյանքի մեջ։ Այդ ազդեցության նամանավանդ հեշտությամբ ենթարկվում են երիտասարդ վաճառականները, որոնց ուղեղը ավելի է ընդունակ այս տեսակ ըմբռնողության։ Սակայն այդ օտար ազդեցությունը, եթե մասամբ նպաստավոր է մեր վաճառականության ներքին կյանքի զարգացման համար, նույնքան և նա ունի յուր վնասակար կողմերը, որոնք են շռայլություն, հեշտամոլություն և այլն։ Եվ որքան վաճառականը անկիրթ է, անփորձ է․ նույնքան նա հակված է դեպի օտար կյանքի այդ վնասակար կողմերը, քան թե լավը։ Վերաբերելով այդ միտքը Բաքվի տեղացի վաճառականներին և նավթաարդյունաբերներին, որոնց տնտեսական դրությունը, նավթային արագ զարգացման շնորհիվ, փոխվել է հանկարծակի, մենք գտնում ենք մի ահագին տարբերություն սոցա և ուրիշ քաղաքների վաճառականության մեջ։ Մենք գտնում ենք, որ Բաքվի տեղացիները, նամանավանդ սոցանից երիտասարդները վերջին տասնյակ տարիների ընթացքում, բացի անբարոյականությունից, շռայլությունից, ոչինչ չեն կարողացել օտարներից
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/420
Այս էջը սրբագրված է