նել իրանց կյանքի մեջ։ Դորա միակ հիմնական պատճառը, կրկնում ենք, նոցա տնտեսական դրության հանկարծակի փոփոխությունն է։ Երեկվա կոշկակարը, ջրկիրը, անփորձ գյուղացին, միանգամից դառնալով արդյունաբեր կամ վաճառական և տիրանալով տասնավոր կամ հարյուրավոր հազարների, հանկարծ բարոյապես փոխվեց։ Նա սկսեց յուր հարըսստությունը գործ դնել ի վնաս թե՛ յուր անձի առողջության և թե՛ յուր շրջապատող հասարակության։ Մեր խոսքը այն բարոյական և ֆիզիկական անդամալույծների վերա է, որոնք կազմում են Բաքվի հասարակության մեծամասնությունը։ Այդ հանկարծակի հարստացած մեծամասնությունը մտածում է այսպես. «Մարդ պիտի որքան կարելի է լավ ապրի, իսկ լավ ապրել կարելի է փողով, ես փող ունեմ, ինձ համար մատչելի են աշխարհի ամենայն զվարճությունները, ինչո՞ւ ուրեմն չօգտվել»։ Բայց որովհետև այդ անկիրթների և անփորձների դասակարգը այնքան բարոյական զարգացումն չունի, որ կարողանա վնասակարը — օգտակարից, անբարոյականը — բարոյականից զանազանել, վասն որո յուր կենսական պահաջները լրացնելու ասպարեզում նա այնքան հեռու է գնացել, որ այսօր հասնում է մինչև վերին աստիճանի քստմնելի և զզվելի միջոցների։ Հեշտամոլություն և անսանձ կենդանական կրքեր — ահա այդ բարոյական հրեշների կյանքի միակ ղեկավարը թե՛ Ռուսաստանում, ուր արդեն պատրաստի է նոցա համար գործելու ասպարեզը, և թե՛ հայրենիքում, ուր իրանք են աշխատում հետզհետե ստեղծել այդպիսի ասպարեզ։ Դա տխուր և ցավալի մի երևույթ է մեր կյանքում, նամանավանդ ցավալի է, որ գրեթե գլխավորապես նա նկատել է հայերի մեջ։ Բաքվի անկիրթ, անփորձ հայերը չունենալով ոչ մի, թե՛ կրոնական և թե՛ բարոյական, սանձահարող տարր, բոլորովին անձնատուր են գազանականության։ Եվ ահա այդ բարոյական հրեշների լեգիոնը գրեթե բացառապես բաղկացած է հայերից։ Մարդ պիտի ունենա երկաթե ջիղեր, որ, խորը նայելով սոցա ընդհանրապես ամբողջ կյանքի և մասնավորապես ընտանեկան կյանքի վերա, մինչև հոգվո խորքը չվրդովվի։ Հայ նավթարդյունաբերը, յուր երիտասարդ կյանքը արատավորելով Ռուսաստանի
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/421
Այս էջը սրբագրված է