Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/428

Այս էջը սրբագրված է

նա յուր Ժողվրդի կատարյալ ցեցն է, այս հաստատված մի իրողություն է, որ ոչ ոք չի կարող հերքել։ Մենք խոսում ենք այն արտաքին վնասների մասին օտարների աչքում, որ կրում է դարերով սրբագործված հայ ազգի անունը, վարքը, պատիվը, շնորհիվ այն հարստահարիչ և ձրիակեր տարրի, որ կոչվում է վաճառականություն։

Այս դառն խոսքերը մեր գրիչը արտահայտում է վշտալի մտածմունքների ազդեցության ներքո։ Չի անցնում օր, որ յուր ազգի բարոյականության նախանձախնդիր հայը չի կարդա կամ չի լսի օտարից հանդիմանություններ, թե հայ ժողովուրդը կեղծավոր է, շողոքորթող է, ժլատ է, հարստահարիչ է և այլ այսպիսի վիրավորական ածականներ։ Արդարացի՞ են արդյոք այս դառն հանդիմանությունները հինգ-վեց միլիոն հոգուց բաղկացած մի բազմաչարչար պատմական ազգի վերաբերմամբ, որի ամբողջ ինը տասներորդականը բաղկացած է գյուղացիներից, արհեստավորներից և ժլատության, հարստահարության, կեղծավորության հանգամանքներից զերծ դասակարգերից։ — Ոչ, արդարացի չէ, անիրավ է։ Բայց իրավունք ունի՞ օտարը, երբ միշտ մեր երեսին է շպրրտում այդ կեղտոտ ածականները։ — Այո՛, կատարյալ իրավունք ունի։ Ի՞նչ աղբյուրներից է օտարը վերցնում յուր գաղափարը հայ ազգի մասին, այն օտարը, որ ծանոթ չէ մեր բուն ժողովրդի հետ։— Հարկավ, այն աղբյուրներից, որ ավելի մոտիկ են իրան։ Եվ այդ աղբյուրը հայ վաճառականությունն է, Պղտո՜ր աղբյուր։ Ի՞նչ գույներով է ներկայանում ինքը հայ վաճառականը յուր հայրենիքից դուրս օտարների առջև և ի՞նչ գույներով է պատկերացնում յուր ազգային առանձնահատկությունները։ Ահա մի հարց, որը դառն մտածմունքներ է առաջ բերում։

Հայ վաճառականը յուր հայրենիքից դուրս, նախ և առաջ, ո՛չ մայրենի լեզու ունի, ո՛չ ազգային պարտաճանաչություն և ո՛չ էլ հասարակական ինքնասիրություն։ Նա գույն չունի։ Նա բոլորովին, ումի հետ կապված է գործով, ամենից առաջ աշխատում է դուր գալ թե՛ կեղծաորությամբ, թ՛ե շողոքորթությամբ։ Նա խոսում է միշտ յուր ձեռնարկությունների, առևտրի, վաստակի, վնասի մասին և խոսում է ամեն լեզվով