Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/431

Այս էջը սրբագրված է

խաբեբա, լկտի։ Հարուստ խանութպանը՝ շողոքորթող, օրական հարյուր անգամ աստուծո անունով սուտ երդվող և հինգ հարյուր անգամ նույն աստուծո դեմ մեղանչող։ Կապալառուն՝ խարդախ։ Դրամատեր-տոկոսակալը անխիղճ տոկոսներով յուր պարտականների կաշին բութ դանակով քերթող։ Ով որ պարզամիտ է, — նա հիմար է, իսկ ով որ հիմար է, նա պիտի հարստահարվի — ահա այն մութ առանցքը, որի շուրջը պտտում է հայ վաճառականի մտավոր ընդունակությունը։ Սրտի դատաստանը և խղճի օրենքը վաղուց հետև նորա համար գոյություն չունին. կա միայն արտաքին իրավունք։ «Պայման ենք կապել, պիտի վճարես, տուգանք ես խոստացել, պիտի տուժես»։— Ահա այն պարանը, որով նա խեղդում է յուր ձեռքը ընկնողներին։ Եվ բացի այդ համառ դատաստանից, նորա համար չկա մի ուրիշ մարդկային սրենք թե՛ օտարազգիների և թե՛ յուր համազգիների վերաբերմամբ։ Մենք հետզհետե այսուհետև՝ մեր այդ խիստ խոսքերի ճըշմարտությունը ընթերցողների համար անհերքելի կառուցանելու նպատակով առաջ կբերենք բազմատեսակ փաստեր, եթե մեր ասածը կարոտ է որևէ ապացույցի։ Փաստեր, որոնք բացառություններ չեն, այլ մի կանոնավորված օրենք մեր վաճառականության ասպարիզում։

Այժմ հարց. ո՞ր եվրոպացի օտարը կարող է ներբողներ կարդալ մի այդպիսի հասարակության։ Ո՞ր շրջապատող ազգաբնակությունը կարող է սիրել մեզ, եթե ի նկատի ունի մեր բազմադաս ազգի մեջ միայն վաճառականներին։ Հարց․ յուր ազգային պատվաճանաչության նախանձախնդիր հայը ո՞ր մեկին կարող է բացատրել, թե հայ վաճառականի համար չկա խտրություն ոչ կրոնի և ոչ ազգության։ Թե նորա Համար միևնույնն է՝ հարստահարության աղբյուրը այլազգին է, թե յուր արյունակից հայը, թե նույնիսկ յուր ընկերի թե յուր հարազատ եղբայրը։ Բայց մեր ամենամեծ դժբախտությունն այն է, որ մենք դեռ այդպիսի նեխված արարածներին հասարակական աստիճանների վերա առաջին տեղերն ենք տալիս, մենք երկրպագություն ենք տալիս, խոնարհվում ենք նոցա առջև։ Ինչո՞ւ- նորա համար, որ նոքա հանուն իրանց գրպանի, մետաղի