մարդասիրություն և բարեգործություն։ Եվ այդ միտքը հայտնում են ոչ միայն մեր բարեգործ վաճառականները, վաղեմի նախապաշարմունքներով կաշկանդված մեր լուսավորվածները։ Այդ է ամենազաղրելին, այդ է, Որ անբարոյականացնում է մի ամբողջ հասարակություն և այդ է, որ այսօր «Աստծո սուրբ տաճարում դպիրները և կեղծ փարիսեցիներն են նստած»։ Եվ այսօր մենք տեսնում ենք, որ նույնիսկ գարշելի միջոցներով հարստություն ձեոք բերած մի հաստավզի առջև սողունի պես ստորանում են, ոտերն են լիզում իրանց անամոթ շրթունքներով նույն կեղտի միջից գլուխ բարձրացրած հասարակական գործիչներ։ Բայց.․․ սարսափելի է մամոնան, նրա հրապույրների առջև երբեմն անզոր են հանդիսանում պահպանել իրանց արժանավորությունը անգամ նոքս, որոնք ամենից ավելի պիտի հալածեին նորա ապականված արբանյակներին.․․
ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԹՈՒՐՔԵՐԸ
Անցյալ անգամ, խոսելով Բաքվի մեջ կազմվող «Բարեգործական Մուսուլմանական Ընկերության» մասին։ ասացինք, թե թուրքերի մեջ այդ յուր տեսակում առաջին քաղաքակրթական երևույթն է։ Մենք այդ ասելով, իհարկե, մտադիր չէինք հայտնելու, որ թուրքերի մեջ բարեգործական ոգի չկա։ Ընդհակառակը, բարեգործությունը յուրաքանչյուր թուրքի հատկանիշն է. նույնիսկ Ղուրանի պատգամներն ամեն մի անհատ մահմեզականին խստիվ պատվիրում են՝ օգնել յուր կարոտյալ կրոնակիցներին։ Եվ հազիվ կգտնվի մի մահմեդական, որ այդ հիման վերա կազմած չունենա յուր գլխում բարեգործության մասին մի որոշ փիլիսոփայություն և այդ փիլիսոփայությունը չբացատրի ձեզ ոգևորված։ Պարսկաստանում, և նույնիսկ Անդրկովկասում, դուք կհանդիպեք հարյուրավոր թափառական դերվիշների, որոնք ապրում են իրանց կրոնակիցների բարեգործությամբ։ Սեիդները որ համարվում են սրբազան մարգարեի սերունդը, իրավունք ունեն ապրել մահմեդականությունը դավանողների