Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/438

Այս էջը սրբագրված է

ընկերություն, որ միացած ուժերով գործի չքավորության դեմ։

Ի՞նչ է այս երևույթի պատճառը։

Մենք անցյալ անգամ ասացինք, թե պատճառը երկու է՝ նախ կրոնական մոլեռանդությունը, երկրորդ Ժամանակակից քաղաքակրթության կատարյալ բացակայությունը թուրք ազգաբնակչության մեջ։ Պետք է սակավ ինչ մանրամասն խոսել այս մասին։

Հայտնի է, որ ընկերական գործունեությունը ժամանակակից քաղաքակրթության հատկանիշն է։ Վայրենի ժողովրդների մեջ հավաքական ուժերը գործում են միայն արտաքին թշնամական չարիքների դեմ։ Ներքին միաբանություն չկա. անհատը ապրում է՛ յուր համար, և նույնիսկ ընտանիքը, այդ ընկերական կյանքի տարրական կապը չունի որևէ կանոնավոր հիմունք միության։ Կիսավայրենի, անկիրթ ժողովրդների մեջ այս միությունը երևան է գալիս շատ թույլ կերպով, այն ևս անգիտակցաբար։ Միմիայն քաղաքակրթությունն է առաջ բերում գիտակցական միություն անհատների մեջ. այս միությունը հետզհետե ընտանեկան շրջանից դուրս գալով տարածվում է խմբերի, հասարակության և ժողովրդի մեջ։ Կազմակերպված աստվածային դավանությունը նպաստում է այդ տեսակ ընկերական միության, երբ նա յուր մեջ ինքնըստինքյան հակասություններ և ժամանակակից քաղաքակրթության դեմ մոլեռանդ հիմունքներ չէ պարունակում։ Ուստի ազատամիտ է համարվում այն կրոնը, որ չէ նախապաշարում յուր հետևորդների միտքը այժմյան լուսավորության դեմ, որ թշնամական զորեղ պատնեշ չէ դնում աստվածապաշտության և մտքերի ընդարձակության մեջ։

Այսպես է քրիստոնեական կրոնը, այսպես չէ մահմեդականը։

Մենք հեռու ենք Ղուրանի վերա որևէ ստվեր ձգելու անարժան դիտավորությունից։ Նա հարգելի է իբրև մարգարեական պատգամ։ Բայց ամեն մի լուսավորված պարսիկ ձեզ խղճի միտք կասի, որ մահմեդական կրոնը շատ ամենաչնչին բաներում անգամ արգելում է յուր հետևորդներին՝