Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/443

Այս էջը սրբագրված է

կրկնել մի շատ հին երգ։ Եվ Կովկասյան ցուցահանդեսի սկզբնապատճառ անհատները հենց այս հիման վրա է, որ ձեռնարկել են այդ նորությունը մեզ համար։ Հասարակությունը կարող է մասամբ ներողամիտ լինել, եթե ցուցահանդեսը կունենա թերություններ, ըստ որում, իբրև մի նոր գործ, անսպասելի էր, որ մեր գյուղական հասարակությունը նորա նշանակությունը լիովին կարողանար ըմբռներ։ Բացի դորանից, եթե գյուղական հասարակությունը շատ էլ համակրրությամբ չվերաբերվեց այդ ձեռնարկությանը և ցուցահանդեսին մասնակցողների բավականաչափ թիվ չտվեց, այդ չպիտի վերագրել լոկ նորա տգիտությանը։ Նա այնքան խրտնած է, այնքան սովոր է առաջավոր մարդկանց կողմից յուր համար վնասակար և հակակրելի ձեռնարկություններ տեսնելու, որ դժվար է միանգամից համոզել նորան, որ այդ առաջավոր մարդիկ լավ գործեր ևս ձեռնարկում են։ Գռեհիկ ամբոխը մի թեթև շատ օգտավետ, բայց նոր գործի այն ժամանակ է միայն հավատում փոքոիշատե, թե նա դեպի այդ գործի ղեկավարները տածում է մի հաստատ հավատ, բայց երբ այդ հավատը չկա, երբ ամեն քայլում կասկածում է, թե միգուցե իրան խաբում են, այն ժամանակ շատ բան պահանջել նորանից չի կարելի։

Ուրեմն ցանկանանք, որ առաջիկա ցուցահանդեսը, մի կողմից փոքրիշատե ծանոթացնելով մեզ մեր երկրի տնտեսական վիճակի հետ, մյուս կողմից կարողանա հավատ ներշնչել գյուղական հասարակությանը դեպի այդպիսի ձեռնարկություններ գեթ ապագայի համար։ Իսկ կարելի է նամանավանդ այն ժամանակ, երբ ցուցահանդեսը կունենա շոշափելի օգտավետ հետևանքներ գյուղացու տնտեսական վիճակի համար։ Ցուցահանդեսը, իբրև մի հայելի կպատկերացնի գյուղական հասարակության պահանջները այն հիմնարկություններին, որոնք հոգում են կամ պարտավոր են հոգալ նորա դրության բարվոքման մասին։ Տեսնելով այդ պահանջները, հիշյալ հիմնարկությունները կամ վարչական անձինք ապագայում չեն զլանալ լիացնել նոցա, ներմուծելով գյուղական կյանքի մեջ կարևոր փոփոխություններ թե վարչական և թե հասարակական։ Ինչ ասել կուզե, որ