Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/451

Այս էջը սրբագրված է

ճաշակի մեջ՝ դյուրին բան չէ։ Պ. Ղուկասյանը ինձ ասաց, որ ինքը ցանկանում է մի քանի եվրոպական նրբություններ մտցնել, բայց թուրք արհեստավորները ընդդիմանում են, որովհետև ամեն մի թեթև փոփոխություն Ստիպում է նորա թմրած ուղեղին փոքր-ինչ արագ գործել և դիմադրել ավանդական մտավոր անշարժությանը։ Միայն այս բանում չէ արտահայտվում թուրք ազգաբնակության անշարժությունը, առհասարակ ամեն տեղ երևում է նորա սաստիկ պահպանողականությունը, որ երբեմն հասնում է մեռելության աստիճանին։ Մյուս կողմից՝ երկրիս տիրապետող եկվոր կուլտուրան, ինքն ևս զուրկ լինելով բարոյական ուժից և մտավոր զորությունից, չունենալով ճաշակ, նրբություն, ներկայացնելով աղավաղված մոնղոլական և թաթարական մի կոպիտ խառնուրդ, ոչինչ և գրեթե ոչինչ վերանորոգություն չէ կարողացել ներմուծել մեր երկրի ամենաանշարժ ազգաբնակության ճաշակի և առհասարակ մտավոր աշխարհի մեջ։ Նայեցեք աջ ու ձախ այդ քարշ արած մեծ ու փոքր սփռոցներին, գորգերին, եթե դուք նոցա մետաքսագործված նկարների մեջ որևէ նորություն տեսնեք, այդ շատ-շատ կամ մի անճոռնի թագ է, կամ մի խաշ, կամ մի դրոշակ և կամ մի երկգլխանի արծիվ։ Այնուհետև ամեն ինչ նախկին, նախաջրհեղեղյան դրության մեջ է։ Երբ մի ազգաբնակություն ի բնե հառաջադիմական ուժից զուրկ է, անշարժ է, մեռած է, նորա վրա միայն կարող է ազդել կամ եկվոր թարմ տարրը, կամ հարևան, ավելի հառաջադեմ, ավելի նորասեր և ավելի կենդանի տարրը։

Մի քանի խոսք ևս, և իմ ասելիքը վերջացած կլինի ցուցահանդեսի մետաքսագործական բաժնի մասին։ Իմ նկարագրած պավիլիոնում, ի միջի այլոց, աչքի է ընկնում տիկին Իզմիրյանի մետաքսյա պատկերը նորին Բարձրություն Մեծ Իշխան Միխայիլ Նիկոլաևիչի։ Գեղարվետական տեսակետից այս պատկերը, հարկավ, մի առանձին նշանակություն չունի, բայց տիկնոջ արվեստագիտությունը և ձեռքի ճարպիկությունն է, որ նա կարողացել է մետաքսից մի այնպիսի նուրբ նկար պատրաստել, որ առաջին հայացք միանգամայն նման է յուղաներկ պատկերի։ Այդ պպտկերը բոլոր այցելուների ուշադրությունն է դարձնում յուր վրա։