Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/457

Այս էջը սրբագրված է

պղնձեղեն ամաններ։ Նույն գավառի մի այլ գյուղ, որի անունը, եթե չենք սխալվում, Ղաբալա է, մատակարարում է Գավառին ոսկորե կոթով դանակներ և ածեփներ։ Ղուբայի Գավառում չորս դյոպեր-Վերին և Ստորին Չիլի, Իդրիսի և Սումաղովա, մեծ քանակությամբ գորգեր ու փալասներ են պատրաստում և վաճառահանում Բաքվի նահանգի ամեն կողմերը։

Նույն գավառի Զյուդրցամլի, Դերք և Բոլղոպ դյուզերը ամբողջ նահանգին տալիս են բրդե զանազան շալեր (մահուդ)՝ հագուստի համար։ Դարձյալ նույն գավառի Ենգիքենդ, Մյուգյուչ և Իսպիկ դյուզերը շինում են տարեկան 150 հազար խեցեղեն ամաննեխ։

Այս է բուն տնային արդյունաբերություն ասած բանը, և կրկնում ենք, քանի որ մեքենայական սիստեմը տարածված չէ, նա նշանավոր տեղ է բռնում մեր ժողովրդի կյանքում: Իսկ երբ կզարդանա խոշոր արդյունաբերությունը, այն ժամանակ բնականաբար տնայինը կկորցնի յուր նշանակությունը և մարդկային անզեն ձեռքը կհպատակվի մեքենաների զորության։ Արդեն այժմ իսկ կարելի է նշմարել այդ ապագա անհավասար մրցման նշանները տնտեսական այն ասպարեզներում, ուր մուտք են գործել շոգին ու մեքենան։ Օրինակ, քանի որ Ապշերոնյան թերակղզում չկային նավթանցք — խողովակներ (нефтепроводы), նավթը Բալախանիի և Սաբունչիի հանքերից մինչև գործարանները տանում էին հասարակ սայլերով։ Այդ նավթակիր սայլերը պատրաստվում էին Ղուբայի գավառի Ղուշչի և Չիլի գյուղերում, ուր տարեկան շինվում էր մոտ 8000 սույլ և յուրաքանչյուրը վաճառվում, միջին հաշվով, 13 ռուբլով։ Դա ընդամենը 225 տնից բաղկացած երկու գյուղերի համար մի ահագին արդյունաբերություն էր։ Այժմ, երբ ևս նավթը արդեն շոգիի ուժով է տեղափոխվում գործարանները, հիշյալ գյուղերի արդյունաբերությունը քսան անգամ պակասել է, որ ասել է շուտով միանգամայն կսպառվի։ Ահա թե ինչ է անում խոշոր արդյունաբերությունը,

1 Թվանշաններով հետաքրքրվողը թող նայե МаТврИЯЛЫ ДЛЯ ИЗу- чсния экономического дела Государственных крестьян Закавказско¬ го края, Շիըվ., 457