խելքի կորովը դեռ ընկճված չի լինում և նրա բնավորությունը լիովիե կազմակերպված է կյանքի երկարատև փորձառությունից։
Աբգար Հովհաննիսյանը ծնվել է Թիֆլիսում, բայց նրա Տեղը ծագումն է առել Հին Ջուղայում։ Հանգուցյալի հայրը իր ժամանակին Թիֆիսի նշանավոր քաղաքացիներից մեկն էր, բժշկապետ Հարություն Հովհաննիսյանը։ Մի շատ լուսամիտ և վերին աստիճանի զարգացած անձնավորություն, որ Թիֆլիսում շատ ազդեցիկ անհատ էր։ Ինքնըստինքյան բժշկապետ Հարություն Հովհաննիսյանի կյանքը ներկայացնում է բավական հետաքրքրական պատկեր, որ բնորոշում է հայի բնական ձիրքերն, աշխատասիրությունը և անհատական եռանդը` իր համար կյանքի ասպարեզում ճանապարհ հարթելոuմ։
Հին Ջուղայի մի նահապետական, ոչ հարուստ և ոչ իր ծագումով հայտնի ընտանիքի զավակ Հարությունը ութ տարեկան հասակում իր եղբոր` Հակոբի ձեռքով բերվում է հին Նախիջևան։ Այդ Հակոբը ծառայում էր Շերամազանյան եղբայրների առևտրական գործերում և հաճախ գնում էր Ռուսաստան։ Ըմբռնելով իր կրտսեր եղբոր բնական ընդունակությունները, Հակոբը նրան իր հետ տանում է Մոսկվա և հանձնում Լազարյան ճեմարանին։ Այստեղ Հարությունին չեն ընդանում տեղ չլինելու պատճառով։ Հակոբը երեխային թողնում է Մոսկվայում և ինքը գալիս է Կովկաս։ Հարությունի մասին տեղեկություն են տալիս Լազարյանինր և սա հրամայում է ուսումնածարավ մանկանը ընդունել ճեմարան։
Ավարտելով գիմնազիական կուրսը, Հարությունը փափագում է շարունակել ուսումը։ Բայց այդ ժամանակ Լազարյան ճեմարանից համալսարան մտնելու համար հարկավոր էին առանձին պատրաստություն, քննություն և, վերջապես, կապեր, Օգնության է հասնում ճեմարանի ուսուցիչ գերմանացի Շլեյխերը, որ շատ սիրում էր Հարությունին։ Լինելով անորդի, գերմանացին որդեգրում է Հարությունին, պարապում է հետը և տալիս համալսարան։ Ամբողջ ուսանողության ժամանակ Հարությունը մնում է Շլեյխերի բարի ազդեցության տակ և նրա շնորհիվ է, որ հանգուցյալն այնպես ազատ