Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/473

Այս էջը սրբագրված է

Ապա վերադառնում է Թիֆլիս և անմիջապես ընտրվում է առևտրական բանկի դիրեկտոր 24 տարեկան հասակում։

Այդ ժամանակից ահա սկսվում է Արդար Հովհաննիսյանի գործունեությունը։

Երիտասարդը, կենսախինդ, օժտված բնական բազմակողմանի ձիրքերով, նախանձելի արտաքինով, սրախոս և սրամիտ, զվարճախոս և ուրախ սեղանակից, բարի և առատաձեռն ընկեր, նա միանգամից գրավում է ընկերական շրջանների ուշադրությունը և դառնում Կովկասի մայրաքաղաքի բոլոր շրջանների և ազգությունների համար ցանկալի հյուր։ Կյանքն ուրախ ժպտում է երջանիկ հատկությունների տեր երիտասարդին և լայն բաց է անում իր դռները նրա առջև։ Մտավոր հարուստ պաշարի հետ Եվրոպայից բերած և գլխավորապես իր հոգուց բխած արտաքին արժանավորությունները — քաղաքավարությունը, սիրալիր վարմունքը, ուրիշների կարծիքները ուշադիր լսելու պատրաստակամությունը և համբերողամտությունը գրավում են ընդհանուր համակրություն։

Մենք շեշտում ենք Արդար Հովհաննիսյանի այս արտաքին հատկությունները ոչ առանց պատճառի։ Հայ գործիչները, լինեն նրանք խմբագիրներ, հրապարակախոսներ, ուսուցիչներ թե ինչ, ընդհանուր առմամբ մի հատկություն ունեն, որ համենայն դեպս չեն կարող համակրելի համարվել։ Նրանք անուշադիր են դեպի ընկերական կենցաղավարության տարրական վայելչության կանոնները։ Իբրև ընկերական շրջանների անդամներ նրանք ձանձրալի են և անտանելի։ Նրանք չգիտեն իրանց պահել հասարակության մեջ։ Բավական է, որ մի քայլ հեռանան իրանց նեղ բնից և արդեն անզոր են, ինչպես թևերը կտրված թռչունները։ Չենք ասում օտարազգիների մեջ, որոնցից այնքան հեռու են պահում իրանց, այլ նույնիսկ իրանը հայրենակիցների շրջանում չգիտեն պահպանել հասարակ մարդավարության կանոնները, եթե այդ շրջանը նրանց սովորական բարեկամներից չի բաղկացած։ Անհամբերողամիտ, միակողմանի, զուրկ կանոնավոր խոսելու և վիճաբանելու ընդունակությունից, երբեմն անտեղի կոպիտ, երբեմն մանեկենի պես լուռ՝