Աբգար Հովհաննիսյանը կաբինետի աշխատավոր չէր որ միայն մի որոշ գործով բավականանար և իր բոլոր ուժերը նվիրեր գիտնական կամ զուտ գրականական գործունեության։ Նա ծնված էր հասարակական բազմակողմանի գործունեության համար։ նա միշտ ձգտում էր դեպի կենդանի գործ։ Ահա ինչու լինելով խմբագիր, նա չդարձավ լոկ խմբագիր կամ հրապարակախոս, ունենալով գրականական ճաշակ, չդարձավ գեղարվեստական գրող։ Նա չդարձավ և սոսկ հայկական գորձիչ, որովհետև հայ հասարակական կյանքի ասպարեզը նեղ էր նրա հարուստ ուժերի համար։
Բայց իր բոլոր գործողությունների մեջ մնաց հավատարիմ մի որոշ սկզբունքի. «Լինել օգտակար նախ և առաջ իմ ազգին», ահա նրա հավատամքը, որ և գործադրեց որքան կարող էր։
Արդեն իր գործունեության սկզբում, այն է՝ 1873 թվականին ջերմ փափագը իր ազգին ծառայելու, արտահայտում է գրականական ասպարեզում։ Իր հաշվով նա հրատարակում է այդ թվականին մի շարք զուտ գրականական և մանկավարժական երկեր, ի միջի այլոց և Րաֆֆիի հայտնի, «Փունջ»֊ը երկու հատորով, Չիլլերի «Վիլհելմ Տելլ»֊ը Գ․ Բարխուդարյանի թարգմանությամբ և Ստ․ Բալասանյանի «Քերականությունը մայրենի լեզվի»։
Բայց սոսկ հրատարակչի գործը, հարկավ, չէր կարող գոհացնել Հովհաննիսյանի նման մի տաղանդավոր մարդու։ Եվ ահա 1876 թվականի հուլիսի մեկից նա ձեռնարկում է մի գործ, որ շատերին այն Ժամանակ հանդգնություն էր թվում։ Նա սկսում է հրատարակել «Հյուսիսափայլ»֊ից հետո առաջին գրականական հանդեսը՝ «Փորձ֊»ը ավելի Եվրոպական ուղղությամբ։ «Փորձ»֊ը նախ լույս էր տեսնում երեք ամիսը մի անգամ և ապա, երկու տարի անցած, դառնում է կատարյալ ամսագիր։
Աբգար Հովհաննիսյանին շրջապատում են այն Ժամանակվա բոլոր խոշոր տաղանդավոր գրականական ուժերը գրեթե առանց բացառության և «Փորձ»-ը հաջողվում է կատարելապես։ Իբրև գլխավորապես գրականական հանդես, «Փորձ»֊ը շատ քիչ է զբաղվում առօրյա հարցերով, բայց