Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/479

Այս էջը սրբագրված է

մինչև նոր և թարմ ուժերի Երևան գալը, Արդար Հովհաննիսյանի ստիպված էր շաբաթաթերթի հրապարակախոսական բաժնի ամբողջ Հանրությանն իր վրա ընդունել՝ աջակցությամբ Երիցյանի և Հարոյի։

Սակայն շուտով պարզվեց, որ խմբագիրն անհամեմատ ավելի սրամիտ ֆելիետոնիստ է, քան վառվռուն հրապարակախոս։ Արդարև, հայ մամուլը մինչև այդ ժամանակ չէր ունեցել և այժմ էլ չունի Մախլասի պես սրամիտ ֆելիետոնիստ։ Նա գրում էր ոչ կոպիտ ձևով, չէր հարձակվում, այլ քննադատում էր, չէր հայհոյում, այլ խայթում էր։ Եվ նրա խայթոցները թունալի էր և կսկիծ առաջացնողը Հակառակորդը կատաղում էր ու փրփրում Մախլասին կարդալիս, մի տողին պատասխանում էր հարյուր տողով, գոռում էր, հայհոյում, դարձյալ չէր հանգստանում, որովհետև ստացած հարված սուր էր լինում։ Մախլասը գրում էր Ավիֆթի սառնասրտությամբ և այս էր, որ կատաղեցնում էր նրա հակառակորդներին և վերջ ի վերջո թուլացնում։

Նույն թույնը բխում էր Արդար Հովհաննիսյանի և հրապարակախոսական հոդվածներից։ Նա քիչ էր գրում․ բայց գրում էր բավական ազդու։ Նրա ոճը քաղաքավարի էր, մեղմ, բայց ոչ ճապաղ։ Նա քիչ էր հափշտակվում, բայց երբ հափշտակվում էր, գիտեր և հափշաակել։ Իսկ երբ կատաղում էր, գիտեր արդեն կատաղել ինչպես տղամարդ։ Բավական է հիշել նրա «Հայոց ազգի կատաղի թշնամին» վերնագրով հոդվածների շարքը, որոնք ուղղված էին հայ վաճառականների այն մեծամասնության դեմ, որ, հանուն իր գրպանի, ամենուրեք ապականում է յուր ազգի անունը, կանգ չառնելով ոչ մի աններելի միջոցի առջև։ Լինելով ինքը վաճառականներից իսկ ընտրված դիրեկտոր Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության, նա հանդգնություն ունեցավ ձեռնոց շպրտել իր ընտրողների երեսին է կանչեց նրանց բարոյական դատի։ Ճշմարիտ է, այդ հոդվածների առաջին շարքը պատկանում էին «Արձագանք»֊ի այն ժամանակվա երիտասարդ աշխատակիցներից մեկին, որ ոչինչ կապ չուներ վաճառականների հետ, բայց չէ՞ որ «Արձագանք»֊ի խմբագիրը Հովհաննիսյանն էր և յուր կամքով էր տեղ տալիս յուր շաբաթաթերթում