ևս, բայց նյութականի պակասությունը խափանեց նրա մտադրությունը։ Այնուհետև նա երբեմն պարապում էր թարգմանությամբ հայերենից ֆրանսերեն և առանձին գրքույկով հրատարակել է Րաֆֆիի «Խաղ֊փուշը» և «Բիբի֊Շարաբանին»։
Չնայելով այդքան պաշտոններին և այդքան աշխատության, Աբգար Հովհաննիսյանը հյուրասիրում էր և աջակցում Կովկաս եկող հայտնի եվրոպացի ճանապարհորդներին և գիտնականներին։ Անգլիացի Կոնիբեր և Դիլլոն, ֆրանսիացի Շանտի, գերմանացի Ռորբախ ու Ֆինկ գիտնականները Թիֆլիսից հեռացել են քաղցր տպավորության տակ, շնորհիվ Աբգար Հովհաննիսյանի։ Եվ բոլորը իրանց գրվածների մեջ վկայում են հայ գործիչի եվրոպական կրթությունը, զարգացումը, լեզվագիտությունը, սրամտությունը և հյուրընկալությունը։ Յուր անձնավորությամբ նա անգիտակցաբար նպաստել է հայ անվանը և վարկին օտարների աչքում։ Իսկ այս մի այնպիսի ծառայություն էր որին շատ քչերն են ընդունակ։
Վերջերս Աբգար Հովհաննիսյանը հրատարակում էր Ֆինկի գերմաներեն «Հանդես հայագիտության» անունով պարբերական հանդեսը։ Նա պատրաստում էր հայկական առածների ֆրանսերեն թարգմանությունը բացատրություններով, բայց վաղահաս մահը չթողեց նրան՝ այդ գործը լրացնելու։
Նա իսկապես ժամանակակից լուսավորված մարդն էր և բազմակողմանի զարգացած։ Երևակայեցեք ձեզ, որ ժամանակակից բնական գիտություններին ծանոթ, կենսախինդ, աշխարհային կյանքի բոլոր հաճույքները վայելելու միջոց ունեցող մարդը գիտեր աղոթել, ինչպես մի նահապետական քրիստոնյա։ Նա հավատ ուներ։ Եվ այս հավատն էր, որ նրան պահպանում էր չափազանցությունից և ուժ էր տալիս նրան դմբախտությունների ժամանակ չընկճելու։ 1889 թվականին էր, եթե չենք մոռացել, երբ նա, երկու օրվա ընթացքում կորցրեց յուր երեք արու զավակներից երկուսին—Լևոնիկին և Գրիգորիկին։ Նրա բոլոր բարեկամներն ու ծանոթները հիանում էին տեսնելով, թե զգայուն հայրը, որ պաշտում էր յուր զավակներին, որպիսի հերոսությամբ է կրում յութ անասելի