Սկսվում է վեճ Թուրքի ե հաչի մեջ։ Վեճը սուր կերպարանք է ստանում և բարդանում։ Հետևանքը մի քանի մասնավոր սպանություններ Հայերից և Թուրքերից։
Սովորական դեպքերը ամենուրեք Կովկասում, մանավանդ Բաքվում։ Բայց այսքանն էլ բավական է թշնամություն սերմանող դիվային ուժի համար։ Այն ուժի, որ այսօր—վաղը, հույս ունեինք, պիտի երևան գա անդիմակ, արդարամիտ քննության շնորհով։ Ով նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին եղել է Բաքվում, կարող էր զգալ, որ արյան հոտ է բուրում։ Միայն Բաքվի կույր, ինքնահավան, իր կոշկի ծայրից դենը ոչինչ չտեսնող և յուր սեփական շահերից դենը ոչինչ ճանաչող հայ ինտելիգենցիան չէր զգում այդ հոտը։ Փաստեր ունինք, որ առանձին անհատներ նախագուշակել են աղետը, զգուշացրել են ինտելիգենցիային, և ինտելիգենցիան, շատ չնչին բացառությամբ, ամոթալի և հանցավոր անտարբերությամբ է վերաբերվել չար գուշակություններին։ Մի խումբ մտածող և խելացի անհատներ հայերից և թուրքերից խորհրդակցել են չարիքի առաջն առնելու, բայց, ըստ երևույթին, արդեն ուշ է եղել։ Չարիքն արդեն խոր արմատներ է գցած եղեք և պետք է շուտով տար յուր պտուղները... Եվ այսօր անխոհեմ կերպով Բաքվի ողբերգության մեջ մեղադրվում են այնպիսի մարդիկ, որոնք, ընդհակառակը, ջանք չեն խնայել այդ ողբերգությունը արմատից ջնջելու։
Սոսկալի արյունահեղության առաջին ժամերն այսպես են պատմվում։ Կիրակի, փետրվարի 6-ին, գալիս է հայոց եկեղեցու բակը ոմն Ալի-Ռզա Բաբաև և ատրճանակի հարվածով վիրավորում մի հայ զինվորի։ Այդ հայը էբրև թե դիտմամբ սպանած է լինում Բաբաևի ազգականին, մի բանտարկյալի, որ դատարանից բանտ տանելիս փորձել է փախչել։ Բաբաևին ձերբակալում են փողոցում ոստիկանները և, մի քանի փողոց անցնելուց հետո, արձակում։ Թուրքը կառք է նստում, վերադառնում է դեպի հայոց եկեղեցի, որի բակը լիքն է լինում ամբոխով։ Անցնելով փողոցով, նա աջ ու ձախ