Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/492

Այս էջը սրբագրված է

հեռախոսով նահանգապետին և ոստիկանապետին։ Օգնություն չկա։ Դիմում է հեռախոսով իր ծերունի հորեղբորը, որ կենում է քաղաքի մյուս ծայրում։ Ծերունի Կարապետ Լալայանը դիմում է նահանգապետին։ Իշխ․ Նակաշիձեն հավատացնում է, թե ոչինչ չի պատահիլ, թող հանգիստ լինի։ Մինչդեռ 20 զինված թուրքեր գալիս են պ. Կարապետի մոտ և առաջարկում իրանց օգնությունը։ Երևի շամախեցի թուրքեր, որոնք հայտնի են իրանց մարդասիրությամբ։ Պ. Կարապետը հույսը դնում է նահանգապետի վրա, որ հայտնում է հեռախոսով, թե գնում է նրա եղբոր որդուն փրկելու։

Այստեղից արդեն պատմում է Բալա-Բեգի ռուս աղախինը։ Եվ ահա ինչպես․

Երբ Բшլա-Բեգը լսում է, թե նահանգապետը եկավ կոզակներով, ուրախացած դուրս է վազում։ Այդ ժամանակ տունն արդեն պաշարված է լինում թուրքերից և հրդեհված։

— Օգնեցեք, Ձերդ պայծառափայլություն,— աղաղակում է նա։

Չարամիտները իշխ․ նահանգապետին հայտնած են լինում, թե իբր Բալա-Բեգ Լալայանի տանը գտնվում է զենքերի մեծ պաշար, թե նրա դռներից և կտուրից հրացան են արձակել։ Լալայանը հերքում է և խնդրում է խուզարկել իր տունը։

Խուզարկում են, և ոչ մի ատրճանակ, ոչ մի ուրիշ զենք։ Իշխ. նահանգապետը հանգստացած հեռանում է..․ Կոդակները մնում են, թուրքերը մտնում են տան բակը։ Լալայանը իր կնոջ և եղբոր հետ փակվում է տան ներքնահարկում։ Թուրքերը բակում հանդիպում են դռնապան հային և մի ուրիշ հայի, հարցնում են՝ ո՞ւր է թաքնված Բшլш-Բեգը։ Հայերը չեն ասում և տեղնուտեղը գնդակահար են լինում ու մեռնում։ Թուրք ծառան ցույց է տալիս պատսպարվածների տեղը։

Գազանները չեն համարձակվում երկյուղից ներս մտնել։

— Դուրս եկ, Բալա-Բեգ, — գոռում են նրանք,— մենք եկել ենք քեզ ազատելու։

Լալայանը, հավատալով նրանց, դուրս է գալիս իր կնոջ և եղբոր հետ։ Բալա-Բեգը թուրքերին առաջարկում է իր