Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/496

Այս էջը սրբագրված է

մամուլի և թուրք ու հայ հասարակության ընտիր ներկայացուցիչներ։

Այսպիսով միայն խնդիրը կպարզվի, վարագույրները կբացվին, եղելության պատճառները կբացատրվին և հասարակական ալեկոծված կարծիքը գոհացում կստանա։

Կոզակները օգնել են թշվառներին... Տասնյակ անձինք պատմեցին լրագրներում իրանց փախուստը Բաքվից՝ կոզակների օգնությամբ։ Նրանք փախչողներից վերցրել են քաղաքից մինչև երկաթուղու կայարանը ուղեկցելու համար 10֊ից սկսած մինչև 300 ռուբլի, նայելով փախչողների միջոցներին։ Կյանքը անգնահատելի է, և խեղճ ծնողները չեն խնայել վերջին կոպեկներն իրանց զավակներին փրկելու համար։ Եղել են մարդիկ, որ կայարան հասնելով դատարկել են իրանց գրպանները և մուրացկանությամբ Թիֆլիս հասել։ Այրված տներ, խորտակված կահ-կարասիք, կողոպտված խանութներ, ամեն ինչ նսեմացել է կյանքի փրկության առջև։ Մայրերը հանուն զավակների համբուրել են այն փրկիչ ձեռները, որոնք թշվառներից ստացած վարձը տարել են գրպանները հանգիստ խղճով։

Իսկ ի՞նչ են արել խեղճերը։ Նրանք ոչինչ չունեին արյունազին վճարելու։ Ունևոր փրկվածները այսօր ցրվել են զանազան ապահով տեղեր իրանց տանջված նյարդները ամո֊ քելու համար։ Այնինչ՝ չունևորները մնացել են դժոխքի սոսկալի տեսարանների առջև իրանց տանջված սրտերի վերջին ուժը սպառելու համար։ Եվ քանի քանիսը, որ փրկված են սրից ու գնդակից, պիտի հիվանդանան հոգեպես։ Արդեն ասում են, թե մհ քանի դժբախտ ականատեսներ խելագարվել են։ Հարկավ, մենք չենք դատապարտում ունևորների փախուստը։ Բայց ի՞նչ անեն նրանք, որոնք միջոց չունին փախչելու։ Պետք է վերադառնալ և շուտով նրանց օգնել։ Մ այրեր կան, որոնք կորցրել են իրանց զավակների մի մասը և այժմ սարսափով են մտածում կենդանի մնացածների մասին։ Ի՞նչ կլինի նրանց վիճակը, եթե օգնել կարողացողները փախչեն և փախչեն անդարձ...

Մենք փախչողներին չենք դատապարտում, բայց գովում