Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/498

Այս էջը սրբագրված է

Այն րոպեից, երբ Բաքվի սոսկալի աղետի լուրը հաստատվեց Թիֆլիսում և ստուգվեց, որ այդ մի հասարակ կռիվ չէ, երբ տեղական լրագրների մեջ տպվեցին առաջին կցկտուր տեղեկությունները, բռնկվեց ամբողջ ազգաբնակությունն, առանց ազգերի խտրության։ Բացի այն քստմնելի տարրերից, որոնց համար ամեն մի խլրտում հաճելի է և ձեռնտու, ամենքը հուզվեցին և վրդովվեցին։

Բողոքի առաջին ձայնը տվեց Թիֆլիսի համակրելի քաղաքագլուխ պ․ Քրիստափոր Վերմիշյանը։ Մի անձնավորություն, որ դեռ քաղաքագլուխ ընտրվելուց շատ առաջ հայտնի էր յուր մաքուր հասարակական ձգտումներով իբրև գործիչ, իբրև գրչի մարդ և հռետոր։

Պ․ Վերմիշյանը հեռագրով դիմեց Բաքվի հայտնի թուրքերին Հաջի-Զեյնալ-Աբին Թաղիևին, «Каспий» լրագրի խմբագիր Ալի Մարդան֊Բեգ Թոփչիբաշևին, հրապարակախոս Աղաևին, Հասան-բեգ Մելիքովին, ազդեցիկ Աշուրովին, Հաջիևին և այլոց, խնդրելով սրանց, որ շտապեն ազդել իրանց կրոնակիցների վրա՝ վերջ տալու ամոթաբեր շարժմանը։ Միևնույն ժամանակ, պ․ Վերմիշյանը դիմեց Կովկասի կառավարչապետի պաշտոնակատար գեներալ- ադյուտանտ Մալամային, խնդրելով, որ նա շուտով միջոցներ ձեռնարկի կոտորածի առաջն առնելու։ Նույնպիսի գործունեություն ցույց տվեց և Թեֆլիսի թեմի առաջնորդ Գեր. Գարեգին եպիսկոպոս Սաթունյանը։ Նա, պ. Վերմիշյանի աջակցությամբ խնդրեց գեներալ Մալամային անմիջապես Բաքու ուղարկել շիա թուրքերի Անդրկովկասյան հոգևոր պետ Շեյխ-Ուլ-Ւսլամին։ ԵրեքշաբՎ թի, փետրվարի 8-ին, այսինքն' կոտորածի երրորդ °րը§. Շեյխ-Ուլ-Իսլամը ուղևորվեց Բաքու։

Միևնույն ժամանակ, Թիֆլիսի հայ ինտելիգենցիան և հասարկության ներկայացուցիչները զանազան տեղերում ունեցան ժողովներ և խորհրդակցեցին կոտորածի առաջն առնելու։

Քաղաքագլխին օգնության հասավ Թիֆեիսի քաղաքային խորհրդարանն յուր ամբողջ կազմով։ Եղան արտաքո կարգի նիստեր այնքան բազմամարդ, որ երբեք Թիֆլիսը չէր տեսել։ Եղան ժողովներ և Սրբազան առաջնորդի մոտ և այդ ժողովներից մեկում ընտրվեց 12 հոգուց բաղկացած մի