համերաշխությունը, միությունը նրա զավակների ավելի նշանավոր են բարձր, քան վրիժառության բնազդը, որ բնականաբար պիտի զարթներ քո ջախջախված մայրական սրտի մեջ։ Բայց դու եղար այնքան արի, քո մեջ կար այնքան քաղաքացիական առաքինություն, որ խեղդեցիր այդ բնազդը, զոհելով այն հասարակական բարօրությանը, մեր ամենքի համար թանկ Կովկասի բարօրությանը»։ Շարունակելով այս ուղղությամբ յուր հիմնը հայ կնոջ հասցեին, թուրք հրապարակախոսը ավելացնում է.
«Երթ այս սրտաշարժ տեսարանի յուրը հայ կնոջ մարդաաիրական վարմունքի մասին տարածվեց մուսուլմանների մեջ, մի քանի անձանց նախաձեռնությամբ որոշվեց, որ մուսուլման հոգևորականությունը մեծ հայ կնոջ զավակների համար հոգեհանգիստ կատարի և նրանց գերեզմանի վրա պսակ գրվի»։
Արդեն մի ամիս է անցել Բաքվի արյունալի օրերից մինչև այս տողերի գրելը։ Ի՞նչ պիտի լինի այնուհետև—չգիտենք։ Բայց վերականգնված խաղաղությունը, ինչ թաքցնենք, սակավին մեզ անխախտելի չի թվում։ Կովկասյան թուրքերի հետ համերաշխությունը պահանջում են ավելի մեծ ջանքեր, քան կարծում են մեր լավատեսները։ Եղբայրության զգացումը համակել է համահավասար թե՛ հայերին և թե՛ թուրքերին—ճիշտ է։ Բայց այս զգացումը կարող է շուտով սառչել, ինչպես արագ սառչում է ամեն մի զգացում արևելյան ժողովուրդների մեջ։ Հետևաբար, պետք է դիմել ավելի հաստատ միջոցների։ Ոգեորիչ ճառերով և հոգեհանգիստներով մենք շատ բան անել չենք կարող։ Պետք է ավելի խորը թափանցենք հայ և թուրք ազգաբնակությունների այժմյան Հարաբերությունների մեջ և ավելի լուրջ քննենք նրանց խախտման պատճառները։
Այն մարդիկ, որոնք մասնավոր ժողովներում բառերի հեղեղով են ուզում մեզ հափշտակել, գործում են հանցանք իրանց ազգի ապահովության դեմ։ Նրանք օդ են կտրատում իրենց սուր լեզվով, երևակայելով, թե թշնամիներ են