Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/508

Այս էջը սրբագրված է

բրդում, հայի դրությունը անապահով է ոչ միայն Անդրկովկասում, այլև Պարսկաստանում, իսկ Տաճկաստանում այն դրություն չէ, այլ գեհեն։ Անդրկովկասյան թուրքերի հետ հաշտությունը ահագին կախումն ունի տաճկահայերի հարցից։ Ահա ինչի մասին պիտի մտածել, ահա ինչը պիտի վերլուծել և քննել...

Բաքուն այժմ պատերազմական դրության մեջ է։ Մարդկանց արգելված է երեկոները 8 ժամից հետո փողոց դուրս գալ։ Խանութները բացվել են, բայց բավական է մի չնչին շշուկ, և նրանք մի վայրկյանում փակվում են։ Ժողովարանը թատրոնը, կրկեսը և հասարակական մյուս ժողովատեղերը փակ են և դեռ հայտնի չէ երբ կբացվին։ Քաղաքը շարունակ դատարկվում է, և այժմ էլ փախչողներից շատ քչերն են համարձակվում ետ դառնալ։

Գեներալ—նահանգապետ իշխ. Ամիլախորիի մոտ, նրա նախագահությամբ, եղան մի քանի ժողովներ, մասնակցումթյամբ հայ և թուրք ներկայացուցիչների։ Խոսվեց արյունալի օրերի մասին, ջանք դրվեց կոտորածի պատճառները պարզելու։ Բայց ոչ մի լուրջ եզրակացության չեկան։ Բաքվի իրավաբաններն առանց ազգությունների խըտության մի բազմամարդ ժողովում որոշել են՝ ոչ մի ջանք չխնայել քննությունը լիակատար դարձնելու։ Նույն մտքով որոշում են կայացրել և բորսային հանձնաժողովը ու նավթ արդյունաբերությունների ժողովը, որոնք խնդրամատույց են եղել ֆինանսների մինիստրին միջամտելու, որ Պետերբուրգից բարձրագույն քննություն նշանակվի։ Վերջին հեռագիրները Պետերբուրգից հաղորդեցին, որ այս խնդիրը հարգված է։ նշանակված է բարձրագույն քննիչ մասնաժողով՝ մասնակցությամբ բորսային հանձնաժողովի և նավթարդյունաբերողների ժողովի ներկայացուցիչների։ Մինչև նշանակված մասնաժողովի Բաքու Ժամանելը կկազմվի նյութերի մի ահագին պաշար։ Թիֆլիսի քաղաքային վարչությունը արդեն հավաքել է գրավոր վկայությունների մի մեծ կույտ։ Նույնչափ նյութ ունեն իրանց ձեռքի տակ և Բաքվի լրագրների խմբագրությունները, նաև իրավաբանների ընկերությունը։ Անշուշտ հայ և թուրք հասարակությունները