լրագիրը, ընթանում էին քաղաքի գլխավոր փողոցով զույգ֊զույգ: Այս խաղաղ հանգստի առջև կուռքով գնում էր ոստիկանապետ Զարինա: Հետևակ և ձիավոր ոստիկաններն ու ստրաժնիկները հետևում էին աշակերտների խաղաղ հանդեսի ետևից։ Հանկարծ, երբ հանդեսը մոտեցել էր օրիորդների գիմնազիոնին, ոստիկանապետը բոլորովին անսպասելի և առանց որևէ առիթի բարձրաձայն գոչում է. «Ծեծեցեք» ։ Ստրաժնիկները բաժանվում են և հարձակվում են մտրակներով անպաշտպան մանուկների վրա և սկսում անխնա ծեծել նրանց։
Ստրաժնիկներին օգնության են հասնում խանութներից դուրս վազող «ղոչաղները» և նույնպես հարձակվում են գիմնազիստների վրա։ Մանուկները թաքնվում են մագազիններում և գավիթներում, բայց այնտեղից նրանց դուրս են քաշում և գանակոծում։ Մի քանի ծնողներ տեսնում են, թե ինչպես ծեծում են իրանց զավակներին, բայց չեն կարողանում оգնել, որովհետև նրանց չեն թույլ տալիս մերձենալ։ Ռեալական դպրոցի աշակերտները, լուր ստանալով, թե իրանց ընկերները ծեծվում են, հարձակվում են դեպի փողոց, բայց նրանք ևս ենթարկվում են ծեծի։
«Русь вед.» լրագիրը մի ականատեսի բերանով սոսկալի մանրամասնություններ է հաղորդում այդ քստմնելի տեսարանի մասին։ Ոստիկանները 10, 11 և 12 տարեկան մանուկների մազերը քաշելով, ձգում են իրանց հաստ կոշիկների կրունկների տակ, կոխկռտում։ Մեկի ոտներից մի գազան բռնում է և գլուխը զարնում սալահատակին։ Մյուսը ջարդվում է ձիավոր ոստիկանների ձիերի սմբակների տակ։ Ժողովուրդը ականատես է, բայց չի կարող օգնել, ոմանք արտասվում են, կանայք ուշաթափվում են, ծերերն անեծք կարդում: Մի քանի ականատես սպաներ անզոր կատաղությունից գունատվում են։ Երեք գիմնազիստներ փախչում են կանանց գիմնաղիոնի նախասենյակը, բայց գիմնազիոնի վարչության հրամանով ծառաները նրանց դուրս են քաշում և գցում հրոսակների ձեռքը։
Այս եղելությունը հուզում է ամբողջ քաղաքը։ Նույն օրը արտաքո կարգի նիստ է հրավիրվում Рաղաքային Խորհրդարանում