Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/523

Այս էջը սրբագրված է

տասնյակ տարիներ շարունակ ծունկ են չոքել և խունկ ծխել թյուրոկրատիայի առջև։

Սակայն ինքը բյուրոկրատիան իսկ զգում է թարմ օդի պահանջ։ Ապացույց այն գրությունը, որ այսօր պտտվում է Պետերբուրգի պետական հիմնակություններում ծառայողների մեջ և ստորագրվում։ Այս գրությամբ ռուս պաշտոնյաները տերությունից պահանջում են վերանորսգությունների շուտափույթ իրագործում։ Նրանք խոստովանվում են, որ այլևս անզոր են սեփական ուժերով վարել պետական հսկայական մեքենան։ Եվ ինքն յուր բերանով դատապարտելով, ռուս բյուրոկրատիան պահանջում է ժողովրդի ներկայացուցիչների միջամտությունը պետական գործերում։

Այսքան փոխվել է ամեն ինչ Ռուսիայում ... առայժմ... միայն խոսքով։

Անցյալ մեր տեսությունում խոսեցինք Գուրիայի խառնակությունների մասին։ ճյուղերի հուզված դրությունը շարունակվում է այժմ և ոչ միայն Կուրիայում, այլև ամենուրեք, գլխավորապես Քութաիսի նահանգում և Սուխումի շրջանում։ Ահա Կովկասից Պետերբուրգ պաշտոնապես հաղորդված մի տեղեկություն, որ բնորոշսւմ է երկթի ամբողջ կացությունը։ Եղելությունը տեղի է ունեցել Թիոնեթի գավառում։ Ապրիլի 4-ին այդ գավառի Թոլաթսսփելի գյուղը գալիս են մի քանի ագիտատորներ, քաղաքական քարոզիչներ և մի տեղ ժողովում հինգ գյուղերի համայքներին: Այս մասին տեղեկություն ստանալով, գալիս են պրիստավն և տեղական կոզակների սպան և գյուղացիներից պահանջում են, որ իրանց հանձնեն ագիտատորներին։ Ամբոխը չի համաձայնվում և ցիցերով հարձակվում է կոզակների վրա, երկու անգամ կրակելով սպային։ Այն Ժամանակ կոզակները թրերով հարձակվում են ամբոխի վրա, երկուսին սպանում են և տասին վիրավորում։ Ամբոխը ցրվում է: Նույն օրը Թոլաթսոփելի գյուղի բնակիչների մի մասը գյուղի

29