Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/524

Այս էջը սրբագրված է

հրապարակն է բերում քահանա Թուրքաձեին, 75-ամյա զառամյալ տիրացուին և հարուստ գյուղացի Գուգութաշվիլոլն։ Բոլոր երեքին ստիպում են չոքել, վերցնում են մի սեղան, և ագիտատորներից մեկը, բարձրանալով նրա վրա, 700 հոգուց բաղկացած ամբոխին համոզում է՝ պատմել քահանային, տիրացուին և հարուստ գյուղացուն, որոնք համարձակվել են գնալ և գանգատվել գավառապետին։ Ամբոխը, ագիտատորների խորհրդով, վճռում է Գուգութաշվիլուն ենթարկել 3000ռ. տուգանքի, իսկ քահանայի մորուքը սափրել։ Մի գյուղացի տիրացուի մորուքից գջլում է մի կտոր։

Լսելով այս մասին, պրիստավ Տեր-Գրիկուրովը պոդեսաուլ Լոբովի, 15 կոզակների և երկու ստրաժնիկների հետ գալիս է և, թողնելով կոզակներին 30 քայլ հեռվում, մոտենում է ամբոխին, որից անջատվում են քահանան, տիրացուն և Գուգութաշվիլին, դառնում է գյուղացիներին և օրենքի անունով խնդրում է խելքի գալ, հանձնել իրան ագիտատորներին և ցրվել։ Պրիստավի խոսքերն ապարդյուն են անցնում։ Այն ժամանակ նա թույլ է տալիս կոզակներին իրանց ուզածն անել։ Պոդեսաուլ Լոբովը, կոզակների հետ մոտենալով գյուղացիներին, նույնպես ուզում է խոսքով համոզել նրանց խելքի գալու, սակայն ամբոխը փայտեր է բարձրացնում նրա վրա։ Մի գյուղացի ծանր հարված է տալիս Լոբովի վզին։ Կոզակները անմիջապես մտրակներով հարձակվում են ամբոխի վրա։ Իսկ երբ ամբոխը պատասխանում է նրանց փայտերով, կոզակները հանում են պատյաններից իրանց թրերը։ Առաջին զոհը դառնում է գյուղացի Չխուրբիա Կորիրալուլին։ Այդ գյուղացին ունևոր էր և գյուղացիներին հարստահարում է խորամանկությամբ, մի կողմից, նրանց հետ գործելով գոյություն ունեցող ռեժիմի դեմ, մյուս կողմից՝ ձևանալով կառավարության հավատարիմ։ Ամբոխը երեք րոպեում ցրվում է, թողնելով կռվի տեղում մի սպանված և 11 վիրավոր, որոնցից երկուսը մեռնում են։ Վիրավորներին օգնելու համար կանչվում է գյուղական բժիշկը։ Գավառապետի պահանջով գյուղացիները մատնում են անկարգությունների ձերբակալելով նրանց իրանց միջին ընտրված անձանց ձեռքով։