Ներկայումս կատարյալ խաղաղությունը վերականգնված է, հաղորդում է պաշտոնական տեղեկությունը Ս․ Պետերբուրգի հեռագրական գործակալության միջոցով։ Գյուղական վարչությունները բացված են։ Տանուտերերին, դատավորներին և գրագիրներին հրամայված է դառնալ իրանց պաշտոնավարությանը։ Գյուղացիները հպատակվել են բոլոր կարգադրություններին, նրանք ընկճված են և անցքից խորը վշտացած, զղջում են և մեղքը գցում ագիտատորների վրա, որոնց խոստանում են բոլոր համայնքների մեջ ձերբակալել և չտալ նրանց ոչ ապաստարան, ոչ ուտելիք և ոչ առաջնորդներ։
Մենք անկեղծ և անխախտ հավատում ենք ազգերի ամուր համերաշխության իրագործմանը։ Լինելով մեր տառապյալ ժողովրդի բարոյական, տնտեսական և կրոնական շահերի ջերմ պաշտպան, մենք, միևնույն ժամանակ, ջերմ երկրրպագու ենք և ընդհանուր մարդկության բարելավության գաղափարին։ Մենք հայ ժողովրդի բարիքների պաշտպանությունը երբեք այն ուղղությամբ չենք տանիլ, որ այն որևէ կետում հակասի մեր ընդհանուր հայրենիքի—Ռուսիայի և մեր բոլոր հարևան ազգերի իսկական շահերին։ Լինել հայրենասեր այն մտքով, ինչպես մենք ենք հասկանում, կնշանակե լինել մարդասեր, ընկերասեր, լինել կողմնակից բուն քաղաքակրթության և պաշտպան բարձրագույն իդեալների։ Մենք հայրենասիրությունը հասկանում ենք այսպես, սիրիր քո մերձավորին, եղբորը, հորը, մորը, քույրերին, աշխատիր նրանց բարոյական, տնտեսական շահերի համար այն ուղղությամբ, որ քո աշխատանքը միևնույն ժամանակ օգուտ բերի և քո հարևաններին։
Այս տեսակետից մենք ամենայն անկեղծությամբ մի անգամ ընդմիշտ հրատարակել ենք և կրկնում ենք, որ եղբայրատյացությունը խորթ է մեզ համար։ Մենք կփափագեինք, որ այս ուղղությամբ մտածեր և գործեր յուրաքանչյուր հայ, որ սիրում է յուր ազգը, որ ցանկանում է նրան իսկական բարիք։ Հենց այս իսկ տեսակետից մենք ողջունամ ենք