ուղարկել, դարձյալ չկատարեին։ Վերջապես, երրորդ, չորրորդ անգամ գնացի և միայն այն պահին բերեցին արկղը, երբ արդեն պիտի ուղևորվեի։
Քսանումեկ օր է այստեղ եմ, ամեն օր ընտանեկան արնտեսության վերաբերմամբ գործ ունեմ զանազան մարդկանց Հետ, դեռ չի պատահել, որ ֆրանսիացին իր խոստումը ճիշտ վայրկյանին չկատարի։ Ես չսիրեցի Բեռլինը, ոչ իր շքեղ լուսավորությամբ, ոչ մաքուր փողոցներով, ոչ իր հագուստեղենի էժանությամբ և ոչ նրա ոչինչ տպավորություն չգործող արձաններով, թանգարաններով, կոպիտ տղամարդկանցով, տգև կանանցով և մանավանդ գոռոզադեմ և հակակրելի սպաներով, որոնք մոմից շինած ֆիգուրների տպավորություն են գործում։
Տեսա Օգեռնում մի բավական պատասխանատու դերում պ․ Մաքսուտյանին։ Կգրեմ իմ տպավորության մասին։
IV
Գաստոն Լերուն, որ «Маtin»-ի կողմից ուղարկված է Բաքու իբրև հատուկ թղթակից, ահա երեք օր է մանրամասն նկարագրում է սոսկալի դեպքերի պատկերը։
Թղթակցի ստացած տպավորություններն ընդհանրապես ճիշտ են։ Պարզ է, որ նա չի ղեկավարվում ոչ մի կանխակալ կարծիքով։ Իբրև զուտ եվրոպացի և կրթված մարդ, ձգտում է մեր երկրի անհուն թշվառության հիմնական պատճառները գտնել և լուսաբանել։ Նա արմատապես հերքում է այն գաղափարը, թե իբր ներկա ողբերգության շարժառիթը հայերի տնտեսական դիրքն է Կովկասում, մանավանդ Բաքվում։
Այդ հերքումն ունի մեզ համար այնքան նշանակություն միայն, որչափ, հարկավ, գնահատելի է ֆրանսիական մամուլի և հասարակության կարծիքը։ Պետք է ասած, որ վերջերս նկատվում էր մի տեսակ հեղաշրջում այդ կարծիքի մեջ՝ ի վնաս մեր բարոյական համբավի։ Ֆրանսիացին՝ ինչպես