գիտնականը տակավին ձեռնպահ է մնում և խոստանում է գրական խոսք ասել ոչ առաջ, քան կծանոթանա Մեչնիկովի ուրիշ համանման փորձերի և ոչ առաջ, համենայնդեպս, քան մոտ մի տարի անցած...
Այս է բոլորը։ Սպասենք և հուսանք։ Այսպես թե այնպես, Բերինգը միակ հետաքրքրական անձն էր համագումարի մեջ և նրա զեկուցումը միակ ուշագրավը։ Մնացյալում համագումարը նման էր մյուս շատ միջազգային համագումարների, որոնք մեծ մասամբ իսկապես զբաղվում են ուտել-խմելով ու զբոսանքներ կատարելով։
Երեկ «Journal»-ը տպեց իր հատուկ թղթակցի մի ընդարձակ հեռագիրը սեպտեմբերի՝ Թիֆլիսում կատարված զարհուրելի դեպքերի մասին։ Տպավորությունը ահագին է։ Ֆրանսիացիները ապշած են և ողբում են Կովկասը։ Մի ժամանակ լրագիրները հեռագրեր ստացան և Մոսկվայում նոր սկսված ընդարձակ շարժման մասին։ Հավատացնում են հատուկ թղթակիցները, որ այդպիսի շարժում դեռ մինչև այժմ չի եղել Ռուսիայում։ Պետերբուրգից հաղորդում են, որ սպասվում է և այնտեղ նույնպիսի շարժում։
— Կործանվում է, կործանվում է,— կրկնում են ազատամիտ ֆրանսիացիները։
— Ով՛ դեռ կանգուն է և շուտով դարձյալ ցույց կտա իր զորությունը,— պատասխանում է «հայրենասերների» խումբը, որ տակավին «ալիսանի» ջերմ պաշտպանն է։
Սպասվում է ռուսաց թղթերի անկում։ Բորսայում տիրում է իրարանցում։ Բանկերը մեծ զգուշություն են գործ դնում այդ թղթերի վերաբերմամբ։
Սկսվել է ռուս ուսանողների ահագին հոսանք դեպի Փարիզ, ինչպես և դեպի Եվրոպայի մյուս քաղաքները։ Երեկ Opera-Comigue-ում հանդիպեցին նրանց մի ահագին խմբին, որ նոր էր եկել Մոսկվայից, Պետերբուրգից, Խարկովից և Կիևից։ Պեաք է լսել նրանց հուսահատական խոսքերը իրանց հայրենիքի վիճակի մասին։ Նրանը հիասթափված են, չեն հավսարում ոչ մի բարեփոխության, ոչ մի խոստման և առայժմ միակ իրանց փրկությանը, տեսնում են հայրենիքից փախչելու մեջ։