Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/545

Այս էջը սրբագրված է

օրերում, այն էլ ամիսներ շարունակ լրագիրների էջերում գովվելուց ու փառաբանվելուց հետո, եթե Թիֆլիսի առաջնակարգ փողոցում պալատներ կառուցանող մի ուրիշ միլիոնատեր հայ կամավորների արյունը գնահատում է իր կարողության ղարձյալ հազարերորդականով, և. թե մեկն ու թե մյուսը չեն ամաչում այնուհետև երևալ օտարներին, եթե չեն զգում նրանց ծաղրը, արհամարհանքն ու զզվանքը, հապա ինչ ազդեցություն կարող է ունենալ իմ գրիչն այդպիսիների վրա։

Բայց ես մի նպատակ ունեմ՝ գրգռել հայ հասարակության ընտիր մասի խիղճն այդ տեսակ ֆենոմենների դեմ։

Թող չկարծեն այդպիսի մարդիկ, որ իրենց առասպելական քարասրտության մեջ կարող են ապրել հանգիստ ու ապահով։ Ոչ. կա մի ահեղ դատավոր, որ չարաչար կպատժե նրանց ապագայում, եթե այժմ իսկ չշտապեն խևլքի դալ* Եվ հենց այն սոսկալի թույնն է, որ օր-օրի վրա կուտակվում է զգայուն սրտերի մեջ։

ԴՈՒՔ ԿԵՂԾՈԻՄ ԵՔ

Դուք ասում եք, թե հասարակությունն առհասարակ ավելացնում է ձեր հարստության չափը, թե դուք չունեք այնքան, որքան կարժում են մարդիկ։

Դուք շատ անգամ կոկորդիլոսի արցունքներ եք թափում, թե ձեր գործերը վատ են ընթանում, թե ահագին վնասներ եք կրում, թե պատերազմը քայքայել է ձեզ և այլն և այլն։

Հավատացնում եմ ձեզ, որ ձեր լալկանությամբ ոչ ոքի չեք կարող խաբել։ Ձեր հարստություններն ասպարեզի վրա են ցերեկվա լույսով լուսավորված։ Եվ այնքան նրանք բարձր են աղաղակում իրանց մասին բանկերում, բորսաներում, նույնիսկ փողոցներում, որ երբեք ձեր սուտ հեկեկանքները չեն կարող խլացնել նրանց ձայնը։

Խոսք չունեմ, մարդիկ կարող են մի քիչ սխալվել կամ ավելացնելով կամ պակասեցնելով ձեր ունեցածի չափը, բայց թե յուրաքանչյուրը շատ լավ գիտե ձեր հարստության մոտավոր քանակը, այդ ձեզ հայտնի է։