հերքել նրան, եթե ճշմարտություն չեն համարում, և ոչ լիովին ընդունել, եթե ճշմարտություն են համարում։ Երբ ես սկսեցի հարձակվել հայ միլիոնատերերի վրա, կարծում էի, որ չի գտնվի մի հատիկ օրինավոր մարդ, որ չրնդունե իմ հարձակման օրինավորությունը։ Թվում էր ինձ, որ ես կրկնում եմ մի շատ պարզ, շատ տարրական ճշմարտություն, որ կարող է ունենալ միայն և միայն կողմնակիցներ և ոչ մի հակառակորդ։ Իրոք ես շատ էլ չսխալվեցի։ Հասարակության լավագույն շրջաններից ես ստացա խորին հավանություն, նաև խրախուսանք։ Ասացին մինչև անգամ, որ իմ գործած լեզուն այնքան էլ խիստ չէ, և ես դեռ շատ ներողամիտ եմ դեպի կատարվող եղեռնագործությունը։ Եվ ես մի անգամ ևս համոզվեցի, որ հայ հասարակության մեջ դեռ վառ է պատվասիրության և ազգային հպարտության զգացումը։
Սակայն. . . դարձյալ սակայն։ Իմ հրճվանքը լիակատար չեղավ։ Գտնվեցին մարդիկ, որոնք կասկածի ենթարկեցին իմ անկեղծությունը։` Ոչ, այն պատճառով, *որ նրանք իրոք կասկածում էին իմ անկեղծությանը, ոչ, այդ մարդիկ շատ լավ գիտեն, որ ես չէի կարող ունենալ որևէ անձնական շարժառիթ մի ամբողջ դասակարգի թշնամությունն իմ դեմ գրգռելու, այլ որովհետև նրանց համար ձեռնու էր ճշմարտում թքունր նսեմացնել։ Ձեռնտու էր, որովհետև դա պիտի ծառա¬ յեր նրանց անձնական ողորմելի շահերին։ Չէ* որ աշխարհի երեսին կան փոխառություն, պարտամուրհակ, պաշտոնավարություն, ծառայություն և աղայություն, վերջապես, հացակատակություն։
Այ՝ո, մեծ է ոսկու ուժը, բայց, բարեբախտաբար, նա ամենազոր չէ։
Ամենազորը ճշմարտությունն է, որի ահեղ ձայնը չեն կարող խլացնել ոչ ագռավների կռկռոցները և ոչ էլ աղվեսների վայնասունը։
նյութական կախումից իրանց համար բարոյական ստըրկություն ստեղծող խեղճերին կարող են, ինչպես կամենում են, բացատրել իմ բողոքը։ Կարող են ինչ խորիմաստ, քո¬ ղարկված լուտանքներ կամենան թափել իմ գլխին։ Գոհություն։