Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/554

Այս էջը սրբագրված է

վտիտ, ուժասպառ և հոգեսպառ։ Տխուր և մռայլ` որպես գիշերային ուրվականներ։ Եվ լուռ, ինչպես մահ։

Ձգելով աջ ու ձախ անվստահ, երկչոտ հայացքներ, նրանք աշխատում են որքան կարելի է ավելի փոքրանալ և ավելի նկատվել։ Ամոթն է, որ ճնշում և ընկճում է նրանց, վասնզի սովորական մուրացկաններ չեն և որովհետև մուրացկանությունը սոսկալի է մարդկային պատվասիրության համար։

Ինձ թվում է, որ թշվառները մի տեսակ հանցավորներ են զգում իրանց։ Կարծես, ճակատագրի անողոք հարվածի պատճառն ուրիշ ոչ ոք է և ուրիշ ոչինչ, եթե ոչ իրանք իրանց բախտը։

Եվ ես նրանց դեմքերի վրա կարդում եմ, «Եղեք վեհանձն, մի դատապարտեք մեզ, որ այո դրության ենք հասել»։

Զգացվում է մի տեսակ փոխադարձ շփոթություն։ Թուրքահայն ամաչում է, որ ստիպված է ողորմություն մուրալու և ստորանալու, ռուսահայն ամաչում է, որ, չի կարող այնքան տալ, որքան կփափագեր։

Օգնության է հասնում բնությունը։ Այդ պայծառ երկինքը, ծառերի այդ թեթև սոսափյունը, արեգակի այդ ուրախ ճառագայթները, որ փայլուն տերևների միջով այնքան բազմատեսակ նախշեր են ձգել գետնի վրա, իրոք սգավոր հանդեսին տալիս են տոնային կերպարանք։ Եվ ահա մռայլ դեմքերը փոքը առ փոքը պարզվում են և լուսավորում։ Ծերերն արձակում են թեթևության հառաչանքներ, կանայք Ժպտում են, երեխաները ցրվում են այգում և սկսում վազվզել կանաչ խոտերի մեջ։

Ճաշը պատրաստ է։ Հանգիստ, առանց իրարանցման, առանց իրար հրելու և իրարու առաջելու, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, հարյուրավոր գաղթ ականները նստում են մաքուր սեղանների մոտ։ Ամեն ինչ առատ է, ապուրը, միսը, խաշած բրինձը, հացը, այնուհետև թեյն ու շաքարը և ամեն ինչ տրվում է բաց սրտով, առանց ասիկան մուննաթի, առանց ամեն մի վայրկյան բարերարվողին արված բարության ծանրությունը զգալ տալու։

Ինչո՞:ւ Որովհետև Տիգրան Նազարյանը 30 տարի շարունակ