Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/562

Այս էջը սրբագրված է

Այսորվա բռնակալը կարող է վաղն ինքը ենթարկվել բռնակալության, և վայ այն բոնակալին, որ վերջինը ենթարկվի բռնակալության։

Կովկասյան երեք գլխավոր ազգություններից ոչ մեկը զորեղ չէ և ոչ մեկը թույլ։ Թույլ է միայն երեքի էլ բանականությունը։ Թող այս ասելով հասկանան և զգան բոլոր երեք ազգությունների շովինիստները և վերջակետ դնեն իրանց ազգտմալական ու ազգատեց ակտն գործունեությանը։ Թոզ հասկանան, վերջապես, որ ոչ մի բարոյական հանցանք անպատիժ չի մնում։ Թող զգան նաև, որ մեր միակ փրկությունը սիրոյ եղբայրության և համերաշխության մեջ է։ Այլապես կորած ենք և մենք, և մեր երկիրը։

ԴԱԴԱՐԵՆՔ ԱՂԵՐՍՎԵԼ

-Թող կործանվի մեր ազգի բարոյական վտրկը, միայն թե մենք ապրենք։ Ես այսպես եմ ըմբռնում արա մա գրությունն այն մարդկանց, որոնք ազգից պահանջում են ամեն քայլում դավաճանել իր սրբություններին և շարունակ կռիվ մղել իր վրդովված խղճի դեմ։

ինչ խոսքերով ևս արտահայտվի այդ պահանջը, ինչ ձևի մեջ ևս ամփոփվի նա, բովանդակությունը միևնույնն է ստորանալ։ Պարզ է և իմ բնորոշումն ու միանգամայն ճիշտ, թեև խիստ։ Ի՛նչ ասել է սրան խնդրել, նրան աղերսել, ամենքի առջև ազի արցունքներ թափել, եթե ոչ խաղալ ազգի ինքնասիրության, ուրեմն և պատվի հետ։ Եթե ես համոզված լինեի անգամ, որ այդ խնդիրներն, աղերսանքներն ու արցունքները կարող են ունենալ որևէ դրական հետևանք, դարձյալ դառնապես կվշտանային տեսնելով իմ սզգր ձանձրացուցիչ մուրացկանի դերում։ Բայց մի թե պարզ չէ, ար գոնե մինչև այսօր մեր բոլոր դիմումները հեռավոր ու մերձավոր օտարների՝ մնում են ապարդյուն, և շահում ենք միայն և միմիայն մի բան-վիրավորական