Էջ:Shirvanzade, Collection works, vol. 9.djvu/569

Այս էջը սրբագրված է

ՄԻ ԿՏՈՐԻԿ ՀԱՑ

Առավոտ է, բավական վաղ, Անցնում եմ Վելյամինովսկայա փողոցով։ Հեռվից նկատում եմ մի մոխրագույն բազմություն և լսում եմ աղմկալի ձայներ։

Մոտենում եմ։ Աստված իմ, թշվառության ինչ սիրտ մորմոքող տեսարան՝ հարուստ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում։ Մի քանի հարյուր շարժուն դիակներ, մեծ մասամբ կանանց ու երեխաների, խռնվել են մի բարձրաշեն դռան առջև՝ մայթի ամբողջ երկայնությամբ, դեմքեր, որոնց վրա կենդանության գույն չկա, աչքեր, որոնց մեջ կյանքի վերջին նշույլն է մարում։ Ծծկերներ, որոնք տզրուկների պես կպել են մագաղաթանման կրծքերին և, կաթ չգտնելով այնտեղ, ճչում են։ Տասը֊տասնհինգ ծերունիներ ու պառավներ՝ խորշերով ծածկված դեմքերով։ Ոտաբոբիկ և կիսամերկ դեռահաս աղջիկներ, որոնք ամոթահար չգիտեն ինչպես թաքցընեն իրանց մերկությունը։


Կանգ եմ առնում մի քանի վայրկյան և դիտում։ Պողպատյա ներվեր են հարկավոր նայելու համար։ Հետաքորքրրվում եմ իմանալ, թե ինչի համար են ժողովվել այդտեղ այղ թշվառները։

— Չայ պիտի խմենք,— պատասխանում է մի մանուկ, և նրա աչքերը փայլում են տակավին չճաշակած հաճույքից։ Ամբոխը խռնվել է երկու դատարկ խանութների առջև։ Այնտեղ մի քանի տիկիններ ճերմակ վերնազգեստներ հագած՝ շտապ֊շտապ թեյ են պատրաստում։ Բացվում են խանութներից մեկի երկաթյա դռները, և ամբոխը, իրարու հրելով, բոթելով, հայհոյելով ու ճչալով, խուժում է ներս։ Չկա մարդկային հնարավորություն՝ հերթ ու կարգ պահպանելու։ Յուրաքանչյուրն աշխատում է շուտ ներս մտնել և ստանալ իր մի գավաթ թեյը շաքարով, Ես ևս ամբոխի հոսանքով մղվում եմ ներս։

—Մի կտոր հաց, մի կտոր հաց,— գոռում են այս ու այն կողմից։ Բայց հաց չկա։ Կա միայն մի գավաթ քաղցր թեյ։ Ինչ֊ պե՞ս բավականանա դատարկ ստամոքսը դրանով։ Եվ ահա