թշնամի է,— չունի ոչ մի ուրիշ անկեղծ պաշտպան և իր գոյությունը ենթարկված է վտանգի։
Ինձ համար կարևորը կովկասյան չորս հանրապետությունների փարիզյան նախկին պատգմավորությունների այդ նոր քաղաքականությունը չէ։ Ես լավ գիտեմ, որ իր հղացման օրերից այդ քաղաքականությունը դատապարտված է վիժման, որովհետև նրա սերմը փտած է այն հասարակ պատճառով, որ չկա ոչ մի ներքին կամ արտաքին ուժ, որ կարող է ռուսներին քշել Կովկասից, եթե իրանք ռուսները չկամենան կամավոր հեռանալ։ Ինձ համար կարևորը հայ հանրապետության նախկին պատգամավորության մասնակցությունն հանուն հայ ժողովրդի։ Ճշմարիտ է, այդ մասնակցությունը ապօրինի է և ոչ մի բանի չի պարտավորեցնում մեզ, և ապահով եղեք, որ ռուսահայերը ոչ մի կերպ չեն ընդունելու նրան, քանի որ նրանք վաղուց է, որ Փարիզում չունեն լիազորներ, բայց և այնպես նրա միակ հետևանքը լինելու է ռուսների թշնամությունը դեպի մեզ։
Այդ կորստաբեր քաղաքականության պաշտպաններն ինձ հանգստացնում են, կրկնելով, թե Պր. Միլյուկովն այս է ասել, Պ. Մակլակովն այն է ասել, թե նրանք դեմ չեն, որ Կովկասն անջատվի Ռուսիայից։
Նախ, կկամենայի գիտնալ, կարող են Միլյուկսվը և Մակլակովն իրանց խոշոր անցյալով իսկ երաշխավոր լինել Ռուսիայի կողմից և որքան գործնական և արժեքավոր է նրանց երաշխավորությունը։ Հապա մի ուրիշ բան, եթե այդ մարդիկ համաձայն են չորս հանրապետությունների նախկին պատգամավորությունների քաղաքականությանը, ինչու չեն մասնակցում կամ աջակցում նրանց և որ ավելի կարևորն է, ինչ՞ու չորս պատգամավորությունները իրանց ժողովներին չեն հրավիրում նրան...
Թող ինչ ուզում են ասեն պաշտպանները, հայ հանրապետության նախկին պատգամավորության ընթացքը հոռի է և վտանգավոր։ Ոչ մի բացատրություն ընդունելի չէ։